«Նրանք, ովքեր չեն հասկանում ազգի տված ուղերձը, ի վերջո, պարտվում են». Իմամօղլու

Մարտի 31-ին Թուրքիայի տեղական ինքնակառավարման մարմինների (ՏԻՄ) ընտրություններում Ստամբուլի քաղաքապետ վերընտրված Էքրեմ Իմամօղլուն ստամբուլցիների հետ հանդիպում է ունեցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հանդիպմանն ունեցած ելույթում Իմամօղլուն շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր ընդունում են Ստամբուլի դաշինքի հայեցակարգը:

«Նրանք, ովքեր չեն հասկանում ազգի տված ուղերձը, ի վերջո, պարտվում են: Ստամբուլցիներն ինձ կատարողի, ժողովրդավարի, քաղաքապետի առաջադրանք են տվել: Ստամբուլցիների ինձ տված այս բոլոր առաջադրանքները ես ընդունում եմ որպես պատվեր»,-ասել է նա:

Նա նաև հավելել, որ այս ՏԻՄ ընտրությունների արդյունքները ուղերձ էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Ստամբուլցիների ակնհայտ կամքով անպատճառ ձգձգված բոլոր ստորագրությունները պահ առաջ պետք է դրվեն: Կենտրոնական կառավարությունը չպետք է անտեսի տեղական իշխանություններին»,- հայտարարել է Իմամօղլուն, ապա նաև Ստամբուլի ՏԻՄ ընտրություններում տարած հաղթանակը որակել որպես ստամբուլցիների կողմից ուղերձ՝ իրենց մրցակիցներին:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930