
Բրազիլիայում ավտոբուսը մխրճվել է հավատացյալների խմբի մեջ. կան զոհեր

Բրազիլիայում միկրոավտոբուսը մխրճվել է Զատկի երթ անցկացնող հավատացյալների խմբի մեջ, ինչի հետևանքով զոհվել է 5 մարդ, տասնյակ մարդիկ վիրավորվել են: Այս մասին հայտնել է «G1» լրատվական պորտալը։
Ողբերգությունը տեղի է ունեցել մարտի 31-ին երկրի արևելքում գտնվող Ժաբուատան դուս Գուարարապիս քաղաքում:
«Միկրոավտոբուսի վարորդն ապրիլի 1-ի առավոտյան ոստիկանությունում հարցաքննվել է»,- նշում է լրատվամիջոցը։
Բախման պահին միկրոավտոբուսի մեջ ուղևորներ են եղել: Նրանցից ոչ ոք չի տուժել։
Մարտի 31-ին Բրազիլիան և Լատինական Ամերիկայի այլ երկրներ նշում էին կաթոլիկ Զատիկը։