խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։10-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 15 կմ հատվածում՝ Արծվի արձանի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել են «BMW», «Skoda», «Volkswagen» ու «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով «BMW»-ն գլխիվայր շրջվել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ոստիկանությունը և առհասարակ ուժային կառույցները շարունակում են ծառայել ոչ թե պետությանը, այլ ՀՀ գլխավոր սպառնալիք, ցեղասպանության հանցակից Նիկոլ Փաշինյանին։
168․am-ի հետ զրույցում ռուս կովկասագետ Ստանիսլավ Տարասովն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունների ֆոնին, թե Ադրբեջանը տարածքներ է պահանջում, ու դրանք չտալու դեպքում պատերազմ կսկսվի, որոնցում կան ակնարկներ Ռուսաստանից սպառնալիքների մասին, ՀՀ-ն ակնկալում է ստանալ աջակցություն Արևմուտքից իր վերոնշյալ քայլերի ճանապարհին։
2018-ի հոկտեմբերին ԱԺ-ում մի նախադասություն ես ասել: Խոստանում եմ, որ այն վաղ, թե ուշ վերադառնալու է քեզ:
Ֆիզիկական վերականգնման մասնագետ Սոֆյա Ագապովան ասել է, որ դեպրեսիան, հոգեբանական և դեղորայքային թերապիայի հետ միասին, կարելի է բուժել շարժման միջոցով: Մասնագետը Lente.ru-ն հայտնել է հոգեկան խանգարումը հաղթահարելու պարզ միջոց։
Հաղորդումը չի դադարեցվելու։ «Իմնեմնիմի» փոդքասթ #84․ ԱՐՏԱԿԱՐԳ ԹՈՂԱՐԿՈՒՄ. Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է Լիկա Թումանյանը։
Հայաստանի Հանրապետության տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Այս մասին տեղեկացնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Բացառիկ հարցազրույց ոլորտային ղեկավարների հետ․ Կայուն զարգացման հաշվետվողականության նշանակալի oրինակներ Հայաստանում» թեմայով հարց ու պատասխանի ձևաչափով քննարկմանը մասնակցել են ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հաղորդակցությունների գծով ղեկավար Գարիզետա Չախոյանը։
Փաշինյանը մի օր քաղաքական որոշում է կայացնելու՝ դատել զինվորականներին՝ իր իսկ անօրինական հրահանգները կատարելու համար, երբ այս առումով փակված չէ դեռ 44-օրյա պատերազմի պարտության էջը…
Ժնևում մեկնարկել է Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և Ադրբեջանի խորհրդարանի ղեկավար Սահիբա Գաֆարովայի հանդիպումը։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:
«Հայաստանի Հանրապետությունը որ հրաժարվի Նիկոլ Փաշինյանից, ամեն ինչ իր տեղը կընկնի»,- ասում է 168.am-ի հարցմանը մասնակից տղամարդը, ով չցանկացավ, որ իր դեմքը երևա:
Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնը և փոխդեսպան, զարգացման համագործակցության ղեկավար Կլաս Վալդենստրյոմը այցելել են Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող Հայաստանում Եվրոպական Միության քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակ։ Հայաստանում Եվրոպական միության քաղաքացիական առաքելությունն այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում՝ հրապարակելով մի քանի լուսանկար։
Էռնստը հավելել է, որ օրինագիծը կփորձի ապահովել, որ ամերիկյան նավթը «չհայտնվի նրանց ձեռքում, ովքեր փորձում են վնասել մեզ»։
Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ կապ կա, և ծագած խնդիրները պետք է լուծել երկխոսության միջոցով։
Այսպիսով Ադրբեջանը, եթե մտներ ԱՊՀ երկրների կազմ՝ հաստատելով Ալմա Աթայի համաձայնագիրը/հռչակագիրը, նա 1991թ.-ից պետք է դադարեցներ պատերազմը՝ ընդդեմ Ղարաբաղի։ Իսկ երբ պարտությունից հետո նրանք վավերացրեցին Ալմա Աթայի հռչակագիրը և համաձայն ԱՊՀ երկրների կանոնադրության մտան ԱՊՀ կազմ՝ ընդունեցին անդամ պետությունների տարածքային ամբողջականությունները:
Մեր բռնի տեղահանվելուց հետո, արցախցիները գնում էին ԴՆԹ հանձնելու, որպեսզի պայթյունից զոհված իրենց հարազատներին գտնեին։ Ինքս չէի կարողանում գնալ, քանի որ ուժ չունեի, հետո Դատախազությունից զանգահարեցին, գնացի հանձնեցի՝ նոյեմբերի 2-ին հանձնեցի, 6-ին հատատվեց հայրիկիս զոհվելը, նա 63 տարեկան էր…
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ մարտի 22-ի արտահերթ նիստում ներկայացրել է ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը:
Մարտի 22-ին, ժամը 13։40-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սանահին գյուղում պատ է փլուզվել և վնասել գազատար խողովակը։
2) Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով 1-ից ավել պաշտպանյալ ունենալ):
Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով վերջին շրջանում Հայաստանի հասցեին հաճախակի հնչող ադրբեջանական մեղադրանքներին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ մեկ շաբաթվա ընթացքում 49 «հատուցման հարված» է հասցրել ուկրաինական օբյեկտներին՝ ի պատասխան ՌԴ տարածքի գնդակոծությունների։ Այս մասին գերատեսչությունը հայտարարություն է տարածել։
168.am-ի հետ զրույցում Այգեպար գյուղի ղեկավար Արկադի Յամուկյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը ներկա չի եղել, սակայն լսել է նրան, և նրա հիշատակած տարածքները Նոյեմբերյանի տարածաշրջանում են։
Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։
Գերմանիան և Ֆրանսիան պայմանավորվել են թույլ տալ համատեղ պաշտպանական KNDS կոնցեռնին պահեստամասերի արտադրություն սկսել Ուկրաինայում։ Այս մասին Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ հանդիպումից հետո։
Ադրբեջանի նման համագործակցության շրջանակներում պարբերաբար փորձ է արվում սեղմել Հայաստանի շուրջ զարգացման օղակը, որի համատեքստում պարզ դիտարկելի է Հայաստանի էներգետիկ պոտենցիալի զարգացման զսպման փորձը, ինչն ինքնին մեր պետության դեմ վարվող հիբրիդային պատերազմի գործիքակազմերից է։
Եվրոպական կրթական հիմնադրամի փորձագիտական առաքելության ներկայացուցիչները Հայաստան այցի շրջանակում հանդիպումներ են ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության կրթության տարբեր ստորաբաժանումների, նախարարության ենթակայությամբ գործող մարմինների հետ (ԿՏԱԿ ԿԶՆԱԿ և այլն), ինչպես նաև այցելել են մարզային հաստատություններ:
Սրանք հայոց դարպասներն են.ամեն կտորը տալուց հետո գազանն ավելի մեծ թափով է հարձակվում.Խաչիկ Մանուկյան
Միայն իշխանափոխությամբ կարող ենք չփակել մեր գրքի վերջին էջը. նոյեմբերյանցի
Վախեցնելով՝ ժողովուրդ չեն պահում. զենք տվեք. լավ, հարձակվեց, բա դո՞ւք ինչի եք պատրաստ. բերդավանցի