Բաժիններ՝

Խնդիրների գույքագրման ընթացքում կարևոր է լսել շահագրգիռ կողմերի ակնկալիքը․ Արմեն Ստեփանյան

Երևանում մարտի 22-ին կայացել է «Բնապահպանական, սոցիալական եւ կառավարչական սկզբունքներ․ բիզնեսի համար հնարավորությունների բացահայտում» խորագրով տարածաշրջանային կոնֆերանսը, որը կազմակերպել է «ԲիԴիՕ Արմենիա» ընկերությունը։

«Բացառիկ հարցազրույց ոլորտային ղեկավարների հետ․ Կայուն զարգացման հաշվետվողականության նշանակալի oրինակներ Հայաստանում» թեմայով հարց ու պատասխանի ձևաչափով քննարկմանը մասնակցել են ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը և Ֆիլիպ Մորրիս Արմենիայի հաղորդակցությունների գծով ղեկավար Գարիզետա Չախոյանը։

Իր խոսքում՝ ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն նշել է, որ երբ երկու տարի առաջ սկսել էին իրենց գործունեությունը, նախևառաջ արեցին խնդիրների գույքագրում, որպեսզի հասկանան, թե որտեղից սկսեն իրենց աշխատանքը։

«Այդ գործընթացում շատ կարևոր էր լսել, թե ի՞նչ են մեզնից ակնկալում շահագրգիռ կողմերը։ Լսեցինք մեր համայնքներին, որոնք շարունակաբար բողոքում էին փոշու ազդեցությունից և որոշեցինք առաջնահերթ սկսել հենց այդ խնդրի լուծումից։ Մի քանի հատ ջրային թնդանոթներ ենք ձեռք բերել, փորձարկեցինք և շահագրգիռ կողմերից հավաքել են հետադարձ կապը, որը շատ դրական է, որի վրա արդեն պետք է կառուցենք ապագան»,-հայտնել է նա։

Իր հերթին՝ «ԲՍԿ սկզբունքները գործարար միջավայրում. բնապահպանական և սոցիալական սկզբունքները` կայուն զարգացման հիմք» թեմայով պանելային քննարկմանը ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Աննա Սաղաբալյանը պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ խորհուրդներ կտար այն ընկերություններին, որոնք առաջին քայլերն են կատարում կայուն զարգացման զեկույցների ուղղությամբ, ասել է հետևյալը․

«Հարցը բաժանենք մի քանի մասերի։ Շատ կարևոր է տեխնիկական մասը՝ տվյալների, դատայի հավաքագրումը։ Բայց նաեւ կարեւոր է, թե ինչ ես անում հետո այդ տվյալների հետ, ինչպես ես վերլուծում, եւ ինչ եզրակացությունների ես գալիս։ Կայուն զարգացման զեկույցը պետք է ուղեցույց լինի՝ թե ուր է գնում ընկերությունը, կայուն զարգացման ոլորտում ինչ նպատակներ է դրել եւ ինչ պարտավորություններ  ստանձնել»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս