Բաժիններ՝

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվել

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։

2024 թ․ մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից ուսումնասիրվել է 24 տաքսի, որի արդյունքում հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց։ Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։

ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝ անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին փոխադրումներն իրականացնել սահմանված լիցենզավորման կարգին համաձայն։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031