Ինչու Ադրբեջանը չվավերացրեց Ալմա Աթայի 1991թ. համաձայնագիրը և դարձավ ԱՊՀ անդամ պետություն միայն 1993թ.՝ ճանաչելով անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը. Մալխասյան
Ռուզաննա Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ինչու Ադրբեջանի նորաստեղծ Հանրապետությունը չվավերացրեց Ալմա Աթայի 1991թ. դեկտեմբերի 21-ի համաձայնագիրը և դարձավ ԱՊՀ անդամ պետություն միայն 1993թ. սեպտեմբերի 24-ին՝ ճանաչելով ԱՊՀ հիմնադիր և անդամ պետությունների տարածքային ամբողջականությունը՝ համաձայն ԱՊՀ երկրների Կանոնադրության 7-րդ հոդվածի 3-րդ մասի։
Եթե Ադրբեջանի Հանրապետությունը մտներ ԱՊՀ երկրների կազմի մեջ, նա պետք է վավերացներ Ալմա Աթայի հռչակագիրը՝ ճանաչելով Հայաստանի Սահմանները և ընդունելով Արցախի ինքնիշխանությունը, քանի որ սա էր բովանդակությունը Ալմա Աթայի հռչակագրի։ 1992թ. հոկտեմբերի 7-ին Ադրբեջանը ընդհանրապես մերժել էր այս հռչակագիրը, և ստորագրեց այն և վավերացրեց միայն 1993թ. սեպտեմբերի 24-ին՝ խայտառակ պարտություն կրելով Հայաստանի և Արցախի կողմից։
ԱՊՀ անդամ պետությունների կողմից Ալմա Աթայի հռչակագրի ստորագրման տարեթվերը՝
1. Հայաստանի Հանրապետություն 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1991թ.
2. Բելոռուսիայի Հանրապետություն 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1991թ.
3. Ղազախստանի հանրապետություն 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1991թ.
4. Ղրղզստանի Հանրապետություն 6 ՄԱՐՏԻ 1992թ.
5. Ռուսաստանի Դաշնություն 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1991թ.
6. Տաջիկիստանի Հանրապետություն 25 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1991թ.
7. Թուրքեմիստան 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1991թ.
8. Ուզբեկստանի Հանրապետություն 4 ՀՈՒՆՎԱՐԻ 1992թ.
9. ՈՒկրաինա 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1991թ.
Ադրբեջանի Հանրապետությունը դարձել է ԱՊՀ անդամ պետություն համաձայն ԱՊՀ երկրների Կանոնադրության 7-րդ հոդվածի 3-րդ մասի, այն է՝ Համագործակցության անդամ կարող է դառնալ այն պետությունը, որը կիսում է Անկախ պետությունների համագործակցության սկզբունքները և նպատակները, և վերցնում է իր վրա պարտականությունները, որոնք ներառված են այս կանոնադրության մեջ՝ միանալով դրան՝ բոլոր անդամ պետությունների համաձայնությամբ։
Այս փաստը ապացուցված է նաև ԱՊՀ երկրների տնտեսական դատարանի կողմից 1994թ. մարտի 31-ի № 02/94 որոշմամբ։
Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ անդամ պետություն, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է ԱՊՀ հիմնադիր պետություն։
ԱՊՀ երկրների կանոնադրությունը հաստատվել է հիմնադիր պետությունների կողմից 1993թ. հունվարի 22-ին։
1991թ. հոկտեմբերի 18-ին Ադրբեջանի Գերագույն խորհուրդը ընդունեց անկախության մասին հռչակագիր՝ ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար։ Այն հաստատվեց հանրաքվեով 1991թ. դեկտեմբերի 25-ին։
Միջանկյալ՝ 1991թ. նոյեմբերի 23-ին ԽՍՀՄ կազմից Անկախության հռչակագրով դուրս եկած Ադրբեջանի Գերագույն խորհուրդը որոշում ընդունեց լուծարել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը։ («Լեռնային Ղարաբաղի Ինքնավար մարզի» լուծարման մասին օրենքը հիմնված էր Ադրբեջանի 1978թ. Սահմանադրության 10-րդ հոդվածի 2-րդ պարբերության և Ադրբեջանի Հանրապետության «Պետական անկախության մասին» Սահմանադրական ակտի (ընդունվել է 1991թ. հոկտեմբերի 18-ին) 4-րդ հոդվածի վրա։
1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհուրդը ընդունում է «Ադրբեջանի Հանրապետության Անկախության վերականգնման մասին» հռչակագիրը՝ այն տեսքով, ինչպես գոյություն է ունեցել 1918-1920թթ.՝ իր Սահմանադրության 2-րդ հոդվածով, և 4-րդ հոդվածով 👆՝ մերժելով Խորհրդային Միության կողմից ստացած ինքնավար մարզերի՝ Լեռնային Ղարաբաղի գոյությունը իր կազմում։
1990թ. օգոստոսի 23-ին Հայաստանի գերագույն Խորհուրդը հայտարարեց անկախության հռչակագրի մասին։ 1991թ. սեպտեմբերի 21-ին անցակցված հանրաքվեով Հայաստանը հռչակվեց անկախ հանրապետություն։ Հայաստանի Հանրապետության մաս էին կազմում և առ այսօր ներառվում են այդ կազմում և Տիգրանաշենը, և Տավուշի 7 գյուղերը։
1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի և Շահումյանի շրջանային խորհուրդների պադգամավորների համատեղ նստաշրջանն ընդունում է «Լեռնային Ղարաբաղի հանրապետության հռչակման մասին» հռչակագիրը, որը համապատասխանում էր ԽՍՀՄ օրենսդրությանն ու միջազգային իրավունքում ամրագրված ժողովուրդների ինքնորոշման սկզբունքներին։
✅Համաձայն «ԽՍՀՄ Միութենական Հանրապետության (օրինակ Ադրբեջան) անջատման հետ կապված հարցերի լուծման կարգի մասին օրենք»-ի 3-րդ հոդվածի (ԽՍՀՄ Գերագույն խորհդրի 1990թ. ապրիլի 3-ի N 1409-I-ի որոշում)` «Միութենական հանրապետությունում, որն իր մեջ ներառում է ինքնավար մարզեր, հանրաքվեն յուրաքանչյուր ինքնավար մարզի համար տեղի է ունենում առանձին։ Ինքնավար մարզերին, կազմավորումներին և հանրապետություններին իրավունք է վերապահվում ինքնուրույն որոշելու ԽՍՀՄ կազմի մեջ մնալու կամ Միության կազմից անջատվելու վերաբերյալ հարցը, ինչպես նաև բարձրացնելու սեփական պետական-իրավական կարգավիճակի մասին հարց»։
✅Այս օրենքի հիման վրա և ավելի քան 40 միջազգային դիտորդների ներկայությամբ 1991թ. դեկտեմբերի 10-ին անկցակցվեց հանրաքվե, որի արդյունքներով Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակումը հաստատվեց։
Այսպիսով, երբ 1991թ. դեկտեմբերի 8-ին ստորագրվեց ԽՍՀՄ-ի դադերացման և ԱՊՀ ստեղծման մասին համաձայնագիրը երեք պետությունների կողմից՝ Ռուսաստան, ՈՒկրաինա և Բելոռուսիա, դրան հաջորդեց 1991թ. դեկտեմբերի 21-ի արձանագրության ստորագրումը նախկին խորհրդային մյուս պետությունների կողմից՝ Հայաստան, Ադրբեջան, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Թուրքմենստան, Տաջիկստան և Ուզբեկստան, որը մեկնաբանվում է կամ որպես ԱՊՀ համալրում այս պետություններով, կամ ԱՊՀ ստեղծման կամ վերստեղծման ամսաթիվ, որով ԱՊՀ անդամների թիվը դարձավ 11:
– Սակայն, Ադրբեջանի գործող Գերագույն խորհուրդը մերժել էր այս Ալմա Աթայի հռչակագիրը 1991թ. դեկտեմբերի 20-ին
– Ադրբեջանը 1991թ. դեկտեմբերի 21-ին դեռ հանրաքվեով չէր հռչակվել որպես անկախ հանրապետություն
– 1991թ. օգոստոսի 30-ին Ադրբեջանական ԽՍՀ գերագույն խորհուրդը ընդունել էր «Ադրբեջանի Հանրապետության Անկախության վերականգնման մասին» հռչակագիրը՝ այն տեսքով, ինչպես գոյություն է ունեցել 1918-1920թթ.՝ իր իսկ Սահմանադրության 2-րդ հոդվածով՝ «Ադրբեջանի Հանրապետությունը հանդիսանում է 1918թ. մայիս 28-ից մինչև 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության ժառանգորդը», ուստի չէր կարող հավակներ Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա առանց պատերազմելու։
– 1991թ.-ից հարձակվել էր Լեռնային Ղարաբաղի տարածքի վրա՝ վարելով զավթողական և իրեն հարիր բարբարոսական ագրեսիվ քաղաքականություն, որը շարունակում է առ այսօր։
– Իսկ 1990թ. օոգոտոսի 23-ին Հայաստանի գերագույն Խորհրդի կողմից հռչակված Հայաստանի անկախության հռչակագրի մեջ նշվում էր՝ հաշվի առնելով ամբողջ հայ ժողովորդի պաշտպանության և կամարտահայտության հանգամանքը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի 1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, և զարգացնելով 1918թ. մայիսի 28-ից ձևավորված ազատգրական մշակույթը՝ հայտարարում ենք Անկախ պետության հաստատման գործընթացի սկզբնավորման մասին։
– Հայաստանի Հանրապետության կողմից ԱԼՄԱ ԱԹԱՅԻ հռչակագիրը ստորագրվել է 1991թ. դեկտեմբերի 26-ին, վավերացվել է 1992թ. փետրվարի 18-ին, որն իր մեջ ներառել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 29 800 կմ քռ.՝ Տիգրանաշենը և տավուշի 7 գյուղերը, ինչպես նաև Ադրբեջանի կողմից հարձակման ենթարկված Լեռնային Ղարաբաղի հակամարտող կողմ էր հանդիսանում Հայաստանի Հանրապետությունը։
– Այսպիսով Ադրբեջանը, եթե մտներ ԱՊՀ երկրների կազմ՝ հաստատելով Ալմա Աթայի համաձայնագիրը/հռչակագիրը, նա 1991թ.-ից պետք է դադարեցներ պատերազմը՝ ընդդեմ Ղարաբաղի։ Իսկ երբ պարտությունից հետո նրանք վավերացրեցին Ալմա Աթայի հռչակագիրը և համաձայն ԱՊՀ երկրների կանոնադրության մտան ԱՊՀ կազմ՝ ընդունեցին անդամ պետությունների տարածքային ամբողջականությունները»։
https://tert.nla.am/…/2001-2011/avagyan_LKharabax_2010.pdf
https://sudsng.org/download…/rh/1994/Rh_01_94_310394.pdf
https://sudsng.org/download…/rh/1994/Rh_01_94_310394.pdf