«Սա դասական քաղաքական հետապնդում է, որովհետև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով». Մելիքյան

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է, որ Նարեկ Սամսոնյանին տարել են Շենգավիթի դատարան։ Ընթանում է դատավորի մակագրության գործընթացը։

«Դեռ հայտնի չի ո՛չ դատավորը, ո՛չ էլ նիստի ժամը։ Հավանաբար նիստը կնշանակվի մոտակա 2-3 ժամերի ընթացքում։

2) Վազգեն Սաղաթելյանը դեռ Երևանի քննչականում է։ Մեղադրանք են առաջադրում։ Շուտով նրան նույնպես կտեղափոխեն Շենգավիթի դատարան։ Վազգենի պաշտպանությունը ստանձնել է Արսեն Բաբայանը (ըստ օրենքի՝ նույն փաստաբանը չի կարող նույն գործով 1-ից ավել պաշտպանյալ ունենալ):

3) Տղաները մեղադրվում են «Իմնեմնիմի 83»-ում, մասնավորապես՝ 11-58-րդ րոպեներին հնչեցրած խոսքի համար։ Թողարկման հղումը տե՛ս այստեղ.։

4) Սա դասական քաղաքական հետապնդում է, որովհետև տղաները մեղադրվում են իշխանության հասցեին կոշտ քննադատական խոսք հնչեցնելու համար՝ Տավուշի գյուղերը հանձնելու պատճառով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031