Դեպքի առթիվ նախաձեռնած քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի բաժնում իրականացված քննությամբ պարզվել է, որ տղամարդը մահացու վնասվածքը ստացել է Ջրվեժ համայնքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ։
Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ:
Հունվարի 10-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական հեռուստաալիքներին տված հարցազրույցում, բացի վտանգավոր թեզերից, Հայաստանին ուղղված պահանջներից, նաև 44-օրյա պատերազմին առնչվող «ինքնախոստովանություններ» և կարևոր գաղտնազերծումներ էր արել, որոնց մանրամասն 168.am-ն անդրադարձել էր։
Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արգենտինայի նախագահի կողմից նախաձեռնած և իրականացվող տնտեսական բարեփոխումներին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հունվարի 18-ին հավանություն է տվել կառավարության ժամանակավոր ֆինանսավորման ժամկետը մինչև մարտ երկարաձգելու մասին օրինագծին՝ դրա աշխատանքների դադարեցումից խուսափելու համար։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը՝ վկայակոչելով քվեարկության արդյունքները:
Հայ շախմատիստ Մարիա Գևորգյանը կիսատ կթողնի Հայաստանի կանանց առաջնությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, կսահմանվի Վրաստանում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից ՀՀ ռազմական կցորդի օգնականի հաստիք:
Անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարի կովկասյան բանակցությունների գծով ավագ խորհրդական Լուիս Բոնոյի՝ անցած շաբաթ Հայաստան կատարած այցին՝ Միլլերը նշել է, որ Վաշինգտոնը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության ուղղությամբ տարվող աշխատանքը։
Տեղի է ունեցել բռնկում։ Միջադեպի հետևանքով, ըստ նախնական տեղեկատվության, տուժածներ չկան։
Ռուսաստանը պատրաստ է հնարավոր առավելագույնն անելու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Երևանի ավագանու 2023թ. դեկտեմբերի 26-ի նիստով ընդունվեց Երևան քաղաքի 2024 թվականի բյուջեն։ Բյուջեի նախագիծը ներկայացնելիս Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն այն անվանեց «աննախադեպ». «…Իրականում սա շատ հավակնոտ բյուջե է, և սեփական եկամուտների մասով այն աննախադեպ է»։
Մամուլի ասուլիսի ժամանակ Նեթանյահուն խոստացել է շարունակել Գազայում ռազմական գործողությունները «մինչև լիակատար հաղթանակ», այն է՝ պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման ոչնչացումը և իսրայելցի պատանդների վերադարձը։ Նեթանյահուն հայտնել է, որ դա կարող է տևել «շատ ավելի երկար ամիսներ»։
Գագիկ Խաչատրյանին դատարան բերեցին անվասայլակով
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք օրակարգային հարցերի վերաբերյալ։
Զակ Դավիթյանը հանդես է գալիս ավստրալական NBL1 լիգայում` «Diamond Valley Eagles»-ի կազմում:
Փրկարարներն իրականացրել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արձանագրել են, որ ՀՀ նախարարի այցը տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում, և ընդգծել, որ վերջին շրջանի բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդել բարեկամության, փոխադարձ ըմբռնման և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ համագործակցությանը:
Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:
2023 թվականի նոյեմբերի 29-ին Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հայտարարեց «Մեգա Թրեյդ» և «Անիս Փետրոլեում» ընկերությունների կողմից նոր իրավաբանական անձի հիմնադրման միջոցով Հայաստանի նավթամթերքի շուկայում տեղի ունեցած նոր գործարքի մասին։ Նշված երկու ընկերությունների միավորմամբ ստեղծված ընկերությունը պետք է գործի Gulf ապրանքային նշանի ներքո։
Հանդիպմանը երկուստեք ընդգծվել են հայ և խորվաթ ժողովուրդների միջև բարեկամական կապերը, մշակութային ու պատմական ընդհանրությունները, որոնք հիմք են ստեղծել երկու երկրների միջև սերտ հարաբերությունների կառուցման, քաղաքական երկխոսության ընդլայնմանն համար։
Կողմերը քննարկել են Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության օրակարգային հարցերը: Անդրադարձ է կատարվել ՀՀ խաղաղապահ ստորաբաժանումների շարունակական ներգրավվածությանը միջազգային խաղաղապահ առաքելություններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի հովանու ներքո:
Հունվարի 17-ին՝ առավոտյան, Դատական դեպարտամենտն իր սոցհարթակային պաշտոնական էջերով «պարզաբանում» տարածեց այն մասին, թե ինչու է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ:
ՔՊ-«Բալասանյան դաշինք» ապահարզանից հաշվված օրեր անց, ինչպես հայտնի է, իշխանությունն իրեն բնորոշ մանրախնդրությամբ Իրաքում ՀՀ դեսպանի պաշտոնից հետ կանչեց Գյումրու նախկին քաղաքապետ Սամվել Բալասանյանի որդուն` Միսակ Բալասանյանին, ով սեպտեմբերին էր Իրաքում դեսպան նշանակվել:
Դժվար է ասել, թե Իրան-Պակիստան հարաբերությունները վերջին իրադարձություններից հետո ինչպիսի ընթացք կբռնեն ընթացիկ փուլում, բայց հասկանալի է, որ Իրանի տարածքում թիրախ խոցելը դեռ շատ երկար հետք կթողնի Իրան-Պակիստան հարաբերություններում:
Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի, նրա եղբորորդու՝ Կարեն Խաչատրյանի գործով հերթական դատական նիստն այսօր էր: Արդեն մի քանի դատական նիստ է՝ ՊԵԿ նախկին նախագահին բերում են Շտապօգնության մեքենայով և անվասայլակով։ https://168.am/2024/01/19/1985306.html
Հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և խաղաղության հաստատմանը վերաբերող վերջին զարգացումները: Այս համատեքստում ԱԳ նախարարի տեղակալը իր զրուցակիցների ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի նախագահի վերջին հարցազրույցում հնչած ապակառուցողական ու խաղաղության օրակարգից շեղող հայտարարություններին։
Արագածոտնի նախկին մարզպետ Սարգիս Սահակյանն ու նրա եղբայր՝ ԱԺ նախկին պատգամավոր Նաիրի Սահակյանը երկու տարբեր ուսումնասիրությունների շրջանակներում հրավիրվել են դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման հարցերով վարչություն
Հանդիպման ավարտին նախարար Պապիկյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին` ջերմ հյուրընկալության համար:
Անցած նոյեմբերին ՔՊ վարչության որոշմամբ ՔՊ-ական Թաթուլ Ասիլյանը, ով 2018-ի «հեղափոխության» ակտիվ մասնակիցներից էր, Փաշինյանի մոլի աջակիցը, հեռացվեց կուսակցությունից։
Վերջին շրջանում «Ժողովուրդ» օրաթերթը պարբերաբար հրապարակում է նախորդ տարի հուլիսի 31-ին տեղի ունեցած՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դրամահավաքի մանրամասները: