Բասկետբոլիստ Զակ Դավիթյանը հրավիրվել է Հայաստանի բասկետբոլի հավաքական
Հայաստանի բասկետբոլի հավաքական է հրավիրվել Զակ Դավիթյանը:
Այս մասին հայտնում է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան: Զակ Դավիթյանն առաջին անգամ ընտրանու խաղին մասնակցել է 2023 թվականին կայացած Ֆրանսիայի դեմ ընկերական խաղերին:
Զակ Դավիթյանը հանդես է գալիս ավստրալական NBL1 լիգայում` «Diamond Valley Eagles»-ի կազմում:
Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը 2024 թվականի փետրվարին մեկնարկելու է աշխարհի 2027 թվականի առաջնության նախընտրական առաջին փուլում: C ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցները լինելու են Ավստրիայի և Ալբանիայի թիմերը (22.02.2024 Ավստրիա-Հայաստան, 25.02.2024 Հայաստան-Ալբանիա, 24.11.2024 Հայաստան-Ավստրիա, 20.02.2025 Ալբանիա-Հայաստան):
Աշխարհի առաջնության նախընտրական փուլին մասնակցում են 10 հավաքականներ, որոնք ընդգրկված են 3 ենթախմբերում: Հաջորդ փուլի ուղեգիր կնվաճեն ենթախմբերում առաջին հորիզոնականը զբաղեցրած թիմերը և երկրորդ հորիզոնականում հայտնված լավագույն արդյունքով հավաքականը: