Կատարվում է քննություն:
Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը… բոլոր մարդիկ կարիք ունեն հավատալու, և անօգուտ է մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը կարող է երջանիկ լինել` լինելով կասկածամիտ»: Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչ Հովհաննիսյանի խոսքով` «հավատն անորոշության, հետևաբար նաև հոգեկան լարվածության ու տագնապների հաղթահարման կարևորագույն պայման է»:
«Կասպերսկի» ընկերության Սպառնալիքների հետազոտության և վերլուծության գլոբալ կենտրոնը (Global Research and Analysis Team-GReAT) 2023-ի վերջին հայտնաբերել է երեք արդիական միջհարթակային սպառնալիք։
Նիկոլ Փաշինյանն իրեն համարում է ազգի հոգևոր առաջնորդ. նա իրեն դրել է կաթողիկոսի տեղն այնպես, ինչպես դրել էր սպարապետի, Հռոմի պապի կամ համաճարակաբանի տեղ։ Փաշինյանն իսկապես կարծում է, թե այն ճառերը, որոնք ինքն է կարդում, շատ ավելի կարևոր են, քան Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը, հետևապես, Ամանորին Վեհափառի ուղերձը եթեր չհեռարձակելը ես դիտարկում եմ ոչ այնքան՝ իշխանություն-եկեղեցի պայքարի, այլ Փաշինյան անձի՝ հերթական ոչ հոգեպես հավասարակշիռ պահվածքի համատեքստում։
Նա աշխարհ եկավ, ծնունդ առավ սուրբ Կույս Մարիամից, մարդացավ, որպեսզի էլ ավելի մոտենա մեզ, լինի մեր մեջ, մեր կողքին, որպեսզի այլևս երբեք և ոչ ոք չկարողանա ասել, թե Աստված շատ հեռու է, թե Նրան անհար է տեսնել, զգալ, թե Նա տեղ չունի մարդկության կյանքում: Նա դարձավ մեզանից մեկը, անցավ մարդկային կյանքի փուլերով, նորածնից մինչև հասունություն, որպեսզի մեզնից յուրաքանչյուրը կարողանա Նրա մեջ տեսնել իր պատմությունը, զգալ Նրա անչափելի սերն ու ներկայությունը:
Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ էմիրությունների քաղաքացիների համար մուտքի վիզայի պահանջի փոխադարձաբար վերացման մասին արձանագրությունն ուժի մեջ է մտնելու 2024թ. փետրվարի 1-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Գևորգ Բաղդասարյանի նշանակումը ՔԿ նախագահի պաշտոնում, բնականաբար, պայմանավորված չէ զուտ մասնագիտական ու աշխատանքային շահերով: Արգիշտի Քյարամյան-գլխավոր դատախազ Աննա Վարդապետյան գերլարված հարաբերությունների պարագայում դատախազության ներքին խոհանոցի ուղնուծուծն իմացող Գևորգ Բաղդասարյանի նշանակումը, իհարկե, նոր լարվածության կբերի ու խիստ անհանգստացնող կլինի Աննա Վարդապետյանի համար:
Հնդկաստանի ռազմածովային ուժերի ականակիրը կալանել է Lila Norfolk բեռնատար նավը, որը մի խումբ զինված անձինք առևանգել էին Սոմալիի ափերի մոտ:
Բացատրեք, 18 հատ կախիչն ինչի՞ համար ա մարզիչի սենյակում, աթոռը վատը չէ. անգործ պարապի շոու-շրջայցը
Հանրային հեռուստաընկերությունը պատվեր է կատարել։ Sputnik Արմենիայի եթերում նման կարծիք է հայտնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու քահանա Տեր Առնակ Հարությունյանը՝ խոսելով Գարեգին 2-րդ կաթողիկոսի ամանորյա ուղերձը չհեռարձակելու մասին։
Այդ շարքում են Վեհափառ Հայրապետի Տարեմուտի ուղերձը Հանրային հեռուստաընկերության եթերով չհեռարձակելու խայտառակ դրվագը, ադրբեջանական հեռուստաալիքներից մեկի՝ Երևանում արված ծավալուն նկարահանումները, Փաշինյանի կադրային քաղաքականությունը, մասնավորապես՝ քաղաքաշինության կոմիտեի նախագահի և Լոռու մարզպետի ազատումները։
Թուրքիայի գանձապետարանի և ֆինանսների նախարարությունը հայտնել է, որ Թուրքիայի համախառն արտաքին պարտքը կազմել է 482․6 մլրդ դոլար, իսկ զուտ արտաքին պարտքը՝ 263․7 մլրդ դոլար։ Թուրքիայի լրատվամիջոցները պարտքի այսպիսի չափը համարում են ռեկորդային։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լիբանանն Իսրայելի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին՝ հունվարի 2-ին Բեյրութի հարավային արվարձանների ուղղությամբ հարձակման կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով պաղեստինցիների շրջանում զոհերի թիվը հասել է 22 600-ի։ Այս մասին հաղորդում է Al Jazeera պարբերականը՝ վկայակոչելով Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալները։
Հունվարի 5-ին՝ ժամը 19։50-ի դրությամբ, Գավառի, Ապարանի, Աշոցքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում, Տիգրանաշեն- Զանգակատուն ճանապարհահատվածին, Վարդենյաց և Սարավանի լեռնանցքներում ձյուն է տեղում։
Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է Թուրքիայի վրա հարձակումների մասին՝ Գազայի հատվածում իրավիճակի նկատմամբ Անկարայի դիրքորոշման պատճառով։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը հարցազրույց է տվել Հանրային հեռուստաընկերությանը, որի ընթացքում անդրադարձել է նաև 2020 թվականի 44-օրյա պատերազմի տարբեր դրվագներով հարուցված քրեական վարույթներին:
Վթարավերականգնողական աշխատանքների ավարտից հետո գազամատակարարումը կվերականգնվի։
ԱՄՆ դաշնային իրավապահ մարմինները կոռուպցիոն ռիսկ են նկատել և մեղադրել դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեզին՝ Կատարի թագավորական ընտանիքի անդամին Նյու Ջերսիի գործարարներից մեկի հետ ծանոթացնելու մեջ, որը ներդրումներ էր փնտրում անշարժ գույքի շուկայում:
Անցած տարին, մեղմ ասած, դրամատիկ էր, միանգամայն կանխատեսելի, հետևաբար՝ նողկալի։ Ես չեմ հավատում ամսաթվերին, ներառյալ «Նոր» տարուն, քանի որ չեմ հավատում նոր սկզբին և չեմ կիսում այդ մանկական համոզմունքը։ Այս մասին գրում է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ելույթ է ունեցել Թուրքիայի գործատուների արհիմությունների համադաշնության (TİSK) ֆորումում։
Հրապարակվել են ծրագրի հիմնական դրույթները, հավակնորդ հայտատուների որակավորման չափանիշները, նրանց ներկայացվող ընդհանուր պահանջները:
Դեկտեմբերի 28-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը և «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» փակ բաժնետիրական ընկերությունը, ըստ պետգնումների armeps համակարգի, կնքել են պետության կողմից դրամաշնորհի ձևով տրամադրվող ֆինանսական աջակցության գումարների օգտագործման մասին պայմանագիր: Դրամաշնորհի գումարը պայմանագրով 1 միլիարդ 800 միլիոն դրամ է և նախատեսված է Հայաստանում և արտերկրում ներդրումային և պետություն-մասնավոր գործընկերություն ձևաչափով ծրագրերի աջակցման համար:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AK) խոսնակ Օմեր Չելիքը թուրքական «Habertürk»-ի ուղիղ եթերում անդրադարձել է Թուրքիայի օրակարգում գտնվող մի շարք հարցերի։
Վեհափառ հայրապետը ժամանեց` մասնակցելու Ճրագալույցի սուրբ պատարագին
Հայ առաքելական եկեղեցին մատուցում է Ճրագալույցի սուրբ պատարագ
Ճապոնիայի արևմտյան ափին` Իսիկավայի պրեֆեկտուրայի շրջանում հունվարի 1-ին տեղի ունեցած մի շարք ուժեղ երկրաշարժերից հետո ավելի քան 800 ստորգետնյա ցնցում է գրանցվել: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի օդերևութաբանական վարչության հաղորդած տվյալները: