Բաժիններ՝

Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության 4-րդ շրջանում է

Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովն Ավստրալիայի բաց առաջնության (Australian Open) 4-րդ շրջանում է:

Մելբուրնում ընթացող «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարի տղամարդկանց մենախաղի երրորդ շրջանում Կարեն Խաչանովի մրցակիցն աշխարհի 75-րդ ռակետ, չեխ Տոմաշ Մախաչն էր: Մոտ 3,5 ժամ ձգված մրցախաղի արդյունքում Խաչանովը հաղթեց 4 սեթերից հետո` 4:6, 6:7, 6:4, 6:7 հաշվով:

Australian Open-ի տղամարդկանց և կանանց մենախաղերին մասնակցում են 128-ական թենիսիստներ: Մրցաշարի մրցանակային ֆոնդը կազմում է 58 միլիոն ԱՄՆ դոլար: Մրցաշարի գործող չեմպիոններն են Նովակ Ջոկովիչն ու Արինա Սոբոլենկոն: Այն կեզրափակվի հունվարի 27-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս