Ռուսաստանը պատրաստ է հնարավոր առավելագույնն անելու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար․ Կոպիրկին

Ռուսաստանը պատրաստ է հնարավոր առավելագույնն անելու՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու համար, «Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

Ռուսական կողմն աշխատել է շատ ակտիվ, համառ ու հետևողական և շարունակում է աշխատել նույն ոգով՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև իսկապես կայուն, արդար, խաղաղ կարգավորմանը հասնելու համար, ընդգծել է դեսպանը՝ շեշտելով՝ Մոսկվան շահագրգռված է տարածաշրջանի կայուն խաղաղությամբ, Մոսկվայի կենսական շահերից է բխում Կովկասում խաղաղությունը։

«Մենք աջակցում ենք հարաբերությունների կարգավորման գործընթացին, և Ռուսաստանը միշտ ընդգծել է իր պատրաստակամությունը աշխատելու այդ ուղղությամբ բոլոր առումներով՝ լինի դա խաղաղության պայմանագրի կնքում, սահմանազատում, սահմանագծում, վստահության ամրապնդման միջոցառումների մշակում, թե հաղորդակցությունների բացում», – ասել է Կոպիրկինը՝ շարունակելով․ – «Իհարկե, դա կողմերի որոշելիքն է, նրանց ինքնիշխան խնդիրն է։ Բայց, կրկնում եմ, Ռուսաստանը աշխտիկ աշխատել և աշխատում է այս ուղղությամբ: Այս հարցը մեզ համար կենսական նշանակություն ունի։ Հարավային Կովկասը մեզ համար շատ կարևոր տարածաշրջան է, և մեր կենսական շահերից է բխում, որ տարածաշրջանը լինի խաղաղ, կայուն և բարգավաճ»,- ընդգծել է Կոպիրկինը։

Անդրադառնալով հայ-ռուսկան հարաբերություններին՝ դեսպանն ասել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ռազմավարական շահերը համընկնում են, երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են դաշնակցային բնույթ կրել։

Տեսանյութեր

Լրահոս