Բաժիններ՝

Շախմատիստ Մարիա Գևորգյանը հայտնել է, թե ինչու է կիսատ թողնում Հայաստանի կանանց առաջնությունը

Հայ շախմատիստ Մարիա Գևորգյանը կիսատ կթողնի Հայաստանի կանանց առաջնությունը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Շատ տարիներ առաջ որոշում եմ կայացրել, որ ինչ էլ լինի ոչ մի մրցաշար կիսատ չեմ թողնելու։ Այսօր ստիպված եմ կիսատ թողնել Հայաստանի կանանց առաջնությունը բացառապես առողջական վիճակիս վատթարացման պատճառով»,- գրել է նա։

Նա հույս է հայտնել, որ շուտով կկազդուրվի և Հայաստանից մի քիչ կարոտը կառնի։

Հայաստանի կանանց և տղամարդկանց առաջնությունների մասնակիցներին նա մաղթել է հաջողություն։

Նշենք, որ Հայաստանի տղամարդկանց 84-րդ և կանանց 79-րդ առաջնությունները մեկնարկել են հունվարի 11-ին և կավարտվեն հունվարի 21-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031