«Թուրքիայի արտահանողների միության» (TIM) հրպարակած տվյալների համաձայն՝ Թուրքիան 2023-ին արտահանման ծավալների ռեկորդ է սահմանել` հասցնելով այն 256 մլրդ դոլարի։ Աղբյուրի նշմամբ՝ 2023-ի նպատակը եղել է արտահանման ծավալները հասցնել 255 մլրդ դոլարի, իսկ 2024-ի համար սահմանվել է այն հասցնել 267 մլրդ դոլարի։
Դանիայում տեղի է ունեցել թագուհի Մարգրետե II-ի գահից հրաժարվելու արարողությունը։
Ձմռանը փողոցում երկար մնալու, ինչպես նաև արշավների կամ այլ միջոցառումների ժամանակ մարդը կարող է ցրտահարվել։ Պրոֆեսոր, բժշկական գիտությունների դոկտոր, մաշկաբան Յուլիա Գալյամովան RT-ի հետ զրույցում խոսել է ցրտահարության նշանների և առաջին օգնության կանոնների մասին։
Հայաստանի հրաձգության հավաքականի անդամները Սլովենիայի միջազգային մրցաշարի թիմային պայքարում ևս մեդալներ են նվաճել:
Թուրքական VATAN (Հայրենիք) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը հայտարարել է, որ Թուրքիայի խորհրդարանը չպետք է Շվեդիային ընդունի ՆԱՏՕ։
Ս.թ. հունվարի 13-ին տեղի ունեցան Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի ընդլայնված նիստն ու տարեվերջյան մրցանակաբաշխությունը:
Պետդեպարտամենտի հակակոռուպցիոն համակարգող Ռիչարդ Նեֆյուն մտադիր է հունվարի 15-ից 18-ը այցելել Հայաստան և Վրաստան։
Սինչև վերջերս, երբ բենզինի գները Հայաստանում բարձրանում էին, Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն ասում էր՝ հիմնավոր են։ Անցած տարվա սկզբին մի պահ դրանք բավական ցածր էին և ձեռնտու սպառողների համար, շտապեցին հայտարարել, թե կասկածներ ունեն դրանց հիմնավորված լինելու հետ կապված։ Ասում էին՝ ավելի ցածր են, քան պետք է լինեն։
Համաշխարհային տնտեսական համաժողովի ժամանակ, որն անցկացվելու է Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 15-19-ը, քննարկվելու է անհայտ X հիվանդությունը, որի պատճառով կարող են 20 անգամով ավելանալ մահացության դեպքերը, քան COVID-19-ից։
Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ, մասնավորապես, ասվում է․
Այս տարին չափազանց կարևոր է լինելու ամբողջ եվրոպական մայրցամաքի համար, հատկապես ԱՄՆ ընտրությունների համատեքստում, կարծում է Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն։
Հունվարի 14-ին, ժամը 18:42-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայակովսկի գյուղ տանող ավտոճանապարհին այրվում է ավտոմեքենա:
168.am-ի հետ զրույցում Գայանե Բաղդատյանն ասաց, որ սկզբում բնակարանը վարձակալում էին ամսական 300.000 դրամով, սակայն մեկ ամիս հետո սեփականատիրոջ հետ խոսել են, որ աշխատանք չունեն, չեն կարող այդքան վճարել, ինչից հետո տանտերը բարեխղճություն է ցուցաբերել և վարձը դարձրել է 200.000 դրամ։
Պատերազմն ինքնին հանցագործություն է մարդկության դեմ։ Մարդկանց խաղաղություն է պետք։ Աշխարհին խաղաղություն է պետք։ Սուրբ Պետրոսի հրապարակում հավատացյալների առաջ հրեշտակային աղոթքի ժամանակ այսպիսի ողջերթի խոսքով է հանդես եկել Հռոմի Ֆրանցիսկոս պապը, հայտնում է Vatican News-ը։
Կանանց առաջնությունում հաղթել են Մարիա Գևորգյանը, Միլենա Գասպարյանը և Սուսաննա Գաբոյանը: Մարիամ Ավետիսյան – Պոլինա Կոբակ և Աննա Խաչատրյան – Ալվարդ Ստեփանյան խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
«Գլոբալ անվտանգային իրավիճակն օրեցօր նոր մարտահրավերների առջև է կանգնում՝ իրավիճակը լարվում է ողջ աշխարհում»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական իրավիճակին, հնարավոր զարգացումներին Հայաստան-Ադրբեջան, այսպես կոչված, բանակցային գործընթացում։
Դավոսում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ԳԴՀ կանցլեր Օլաֆ Շոլցի արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով խորհրդական Յենս Պլյոտների հետ։
Կիրակի օրը՝ հունվարի 14-ին, Շվեյցարիայի Դավոսում մեկնարկել է Ուկրաինայի խաղաղ կարգավորմանը նվիրված խորհրդաժողովը, հայտնում է DW-ն։
Առաջիկա 6 ամսում ՀՀ-ում սեղմված գազի ցածր գինը կպահպանվի։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ անվտանգության հարցերի փորձագետ Վահե Դավթյանը` անդրադառնալով ՀՀ-ում սեղմված գազի գնի 20-40 դրամ նվազմանը։
ԱԽ քարտուղարը ԱՄՆ և ԵՄ բարձրաստիճան պաշտոնյանների հետ քննարկել է ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ գործընկերության օրակարգերի հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ Անվտանգության խորհուրդից։
34 տարի առաջ այս օրերին Ադրբեջանում հայ ժողովրդի նկատմամբ հերթական ոճրագործությունը կատարվեց. 1988թ. փետրվարի 26-29-ը Սումգայիթում տեղի ունեցած ջարդերից հետո, Բաքվում սկսվեցին հայության հետապնդումները, ապա 1990 թ. hունվարի 13-19-ը՝ իրականացվեցին զանգվածային ջարդեր: 1990 թ. հունվարի դրությամբ Բաքվի 250 հազարանոց հայ համայնքից մնացել էր 35-40 հազար մարդ:
Հաղորդման առթիվ հունվարի 13-ին ՀՀ ՔԿ ԶՔԳՎ երրորդ կայազորային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Գրառմանը կից տեսանյութում նշվում է, որ 20 տարի չգործած մարզադպրոցը կդառնա մենապայքարային մարձաձևերի վարպետության բարձրացման համալիր կենտրոն:
«Թուրքական նախապայմանները մի մեծ ամբողջություն են, որոնց կատարումը նշանակում է Հայաստան պետության ու հայկական էթնիկ հիշողության վերացում: Սա շատ հստակ է: Այդ երկրի պահանջները՝ սկսած Արարատ սարից մինչև Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը, սրանք ամբողջովին վերաբերում են Հայաստան պետությանն ու հայկական ինքնությանը»,- ասաց թուրքագետը:
Ռումինացի ֆերմերները կրկին արգելափակել են անցակետը Ուկրաինայի հետ սահմանին, հայտնել է հետխորհրդային հանրապետության պետական սահմանային ծառայությունը Telegram ալիքում։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Լիբանանահայ դիզայներ Գևորգ Մակասյանին ճանաչում են ոչ միայն Լիբանանում, այլև ողջ Մերձավոր Արևելքում, նրա թանկարժեք զգեստները կրում են նշանավոր երգչուհիներ ու աստղեր: «Նաև մի քանի զգեստներ ենք ուղարկել Ջենիֆեր Լոպեսին և մի քանի այլ աստղերի՝ կարմիր գորգի համար»,- 168․am-ի հետ զրույցում տեղեկացրեց Գևորգ Մակասյանը: Լիբանանում նորաձևության աշխարհն այս օրերին քննարկում է դիզայների՝ Haute Couture 2024 […]
Հունվարի 13-ին մահացել է նախկին փոխնախարար, 50 օրենքների համահեղինակ Գագիկ Թադևոսյանը: Նրա մոտ գրանցվել է սրտի կանգ։
Սերբ Նովակ Ջոկովիչը հաղթանակով մեկնարկեց «Մեծ սաղավարտ»-ի տարվա առաջին մրցաշարում` Ավստրալիայի բաց առաջնությունում:
Թուրքիայում 4,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Հայրենասիրությունը պրոֆեսիոնալիզմն ա, պետք ա արտահայտվի նաև իմ արտաքին տեսքով. Նիկոլ Փաշինյան