Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել հունվարի 24-ին Անկարայում՝ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և նրա թուրք պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ։
Հունվարի 24-ին ՌԴ Բելգորոդի մարզում կործանվել էր Իլ-76 ինքնաթիռը, որում գտնվող բոլոր 74 անձինք զոհվել էին։ Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ Կիևի կողմից խոցված ինքնաթիռում գտնվում էր Ուկրաինայի զինված ուժերի 65 ռազմագերի, որոնք փոխանակման նպատակով տեղափոխվում էին Բելգորոդի մարզ, անձնակազմի 6 անդամ և 3 ուղեկցող անձ։
«Մեկ-երկու օր բեռնատարները կարող է սպասեն, բայց ձմռան համար անցանելիությունը գտնվում է նորմալ մակարդակի վրա։ Բնականաբար, այս սպասելը խնդիր առաջացնում է, լավ կլիներ, որ սահուն անցնեին, բայց համեմատած մյուս տարիների հետ, երբ 10, 20, մինչև 30 օր Լարսը փակ էր, այս պահին նման խնդիր չունենք»,- Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարը։
Իսրայելցի նախարարն այն կարծիքին է, որ Թել Ավիվը պետք է Թեհրանին հասկացնի, որ նա չի խուսափի պատասխանատվությունից Իսրայելի դեմ «խամաճիկներ» օգտագործելու համար։
Այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը պարզաբանեց, որ Կոմիտեի Մեղրիի մասնաճյուղի գրասենյակը չի փակվել, պարզապես երկու աշխատակիցներն աշխատանքից դուրս են եկել։ Առաջիկայում մրցույթ կհայտարարվի, մասնաճյուղը կունենա աշխատակից, և այն կշարունակի իր գործունեությունը։
Կառավարության անդամների ճեպազրույցները՝ ՈւՂԻՂ
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն պաշտոնապես զգուշացնում է, որ համացանցում և սոցիալական ցանցերում գործում են անհայտ անձանց կողմից ստեղծված կեղծ կայքեր ու հարթակներ, որոնք քաղաքացիներին առաջարկում են շահույթ ստանալ Ընկերության «բաժնետոմսերի ձեռքբերման, նախագծերում ներդրումներ կատարելու» միջոցով։
Կառավարության հունվարի 25-ի նիստում գործադիրը հաստատեց Զինված ուժերի կարիքների համար իրականացվող և պետական գաղտնիքի շարքին դասվող գնումների մասին տեղեկությունների ցանկը։
Հայաստանի ճանապարհների անվտանգության պարտադիր աուդիտ կանցկացվի և կստեղծվի ճանապարհների անվտանգային տվյալների կառավարման միասնական ու ինտեգրված համակարգ։
Համատեղ հայտարարությունը ստորագրվել է հունվարի 24-ին Անկարայում Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման արդյունքներով։
Այսօրվա նիստում գործադիրը հաստատեց հայ-ադրբեջանական սահմանին ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը և այն ուղարկեց ՍԴ՝ սահմանադրության համապատասխանությունը որոշելու համար։
Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքի Անիպեմզայի վարչական շենքում հունվարի 25-ի առավոտյան հրդեհ է բռնկվել:
ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ, սենատոր Քրիս Վան Հոլենը կասկածում է, որ Թուրքիային F-16 կործանիչների վաճառքն արագ կհաստատվի․ օրենսդիրները նախ հավաստիացումներ պետք է ստանան Բայդենի վարչակազմից և Թուրքիայից։
Իսկ Փաշինյանին ո՞վ է սովորեցնելու՝ ինչպես լինել արդյունավետ վարչապետ
Մարդիկ ձերբակալվեցին, չգիտեմ էլ՝ դատվում են, թե էլի բաց ենք թողել. Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանը դժգոհեց ասֆալտապատման աշխատանքների որակից, որն իրականացնում է իր իշխանությունը։
Երեկ 10–ից 6–ը վթարի կենթարկվեին, եթե ոստիկանները չստուգեին ավտոբուսների անվադողերի մաշվածությունը
2022թ. հուլիսին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) նախագահ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստանի Հանրապետություն արգելվեց:
Դիվանագիտական ներկայացուցչի խոսքով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և պետքարտուղար Անտոնի Բլինկենը բացահայտ հայտարարել են, որ իրենք աջակցում են թուրքական F-16 նավատորմի արդիականացմանը, որը Վաշինգտոնը համարում է հիմնական ներդրում ՆԱՏՕ-ի զինված ուժերի փոխգործունակության մեջ։
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի կալանքի ժամկետը 4 ամսով երկարացվել է։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Հարավաֆրիկյան Հանրապետությունը 2023 թվականի դեկտեմբերի 29-ին Հաագայի Արդարադատության միջազգային դատարանում հայց է ներկայացրել ընդդեմ Իսրայելի՝ Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժի մասին կոնվենցիայի հնարավոր խախտման համար:
Ավելի վաղ էմիրության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ-Անսարին հայտարարել էր, որ Կատարի իշխանությունները շարունակում են միջնորդական ջանքեր գործադրել Գազայի հատվածում ճգնաժամը կարգավորելու համար։
Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային սպանդը կանխելու առաջնային միջոցներից են տեղում միջազգային խաղաղապահների ներկայությունն ու հստակ մեխանիզմների առկայությունը։
Ֆրանսիան, որը նախագահում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը, մերժել է Իլ-76 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրելու Ռուսաստանի խնդրանքը: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչի առաջին տեղակալ Դմիտրի Պոլյանսկին՝ հայտարարելով՝ Ֆրանսիայի նախագահության «նման որոշումը իշխանության չարաշահում է»։
Հայաստանում ամերիկյան բիոլաբորատորիաների հարցը միշտ եղել է մասնագիտական շրջանակների ուշադրության կենտրոնում:
ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի երիտասարդ տեղակալ Արմեն Սիմոնյանը, որ պաշտոնի նշանակվել է 2019 թվականին, բացի փոխնախարարի վարձատրությունից, 2022 թվականին ստացել է 15 հազար 600 եվրո եւ 2020-ին ստացել է 31 հազար 200 եվրո վարձատրություն:
Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 25-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի միացմանը Ենթակառուցվածքային Ներդրումների Ասիական Բանկի ստեղծման Համաձայնագրին՝ 374 բաժնեմասի բաժանորդագրմամբ:
Ռուսաստանի արտգործնախարարը կրկին մեղադրել է Արևմուտքին, որ փորձում են հեռացնել Երևանին և Բաքվին բանակցությունների մոսկովյան հարթակից, ապա հիշեցրել, որ վարչապետ Փաշինյանն է Պրահայում Ղարաբաղը ճանաչել Ադրբեջանի մաս:
Դեռևս նոյեմբերին մենք տեղեկացրել էինք, որ Փարաքար համայնքի կառավարումը գրեթե բարձիթողի վիճակում է, մոտ 9 ամիս է՝ համայնքի ավագանին չի կարողանում անցկացնել օրենքով նախատեսված հերթական նիստերը՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։
Կառավարության նիստը` ՈՒՂԻՂ