Ոմանք սխալվել են ՀՀ ընտրված Վարչապետ Սերժ Սարգսյանին և ՀՀԿ-ին մերժելու հարցում: Ոմանք սխալվել են Նիկոլի հետևից գնալու և փողոցներում զանգվածային ակցիաներ անելու հարցում:
Հայաստանի բռնցքամարտի մեծահասակների 2024 թվականի առաջնության չեմպիոններն ու մրցանակակիրները հայտնի են:
Հարկ է ընդգծել, որ տուժող Նարինե Հայրապետյանի մասնակցությամբ կատարվել են մի քանի քննչական գործողություններ, որոնց ընթացքներն ամբողջությամբ, սահմանված կարգով, տեսաձայնագրառվել են։ Բացի այդ, տուժողը նաև ցուցմունքով է պնդել, որ իրեն չեն առևանգել։
Գողության փաստով քրեական վարույթ էր նախաձեռնվել:
Լավրովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ-ն չի կարողանա ազդել Մոնտրյոյի կոնվենցիայում ամրագրված դրույթների կիրառման վրա։
Հունվարի 17-ին՝ առավոտյան, Դատական դեպարտամենտն իր սոցհարթակային պաշտոնական էջերով «պարզաբանում» տարածեց այն մասին, թե ինչո՞ւ է Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ, քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանը շարունակում մնալ կալանքի տակ:
Այսօր՝ հունվարի 25-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Ամբակում Գրիգորյանը Ծառայության անձնակազմին է ներկայացրել կենտրոնական մարմնի նորաստեղծ օպերատիվ վարչության պետ Էդիկ Անդրյանին։
Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից, նշելով, որ տվյալ հատվածի երթևեկության դադարեցումը պայմանավորված է ամանորյա ձևավորման ապամոնտաժման աշխատանքներով:
Ադրբեջանը դիտարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու ընթացակարգը՝ ի պատասխան Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները չհաստատելու որոշման։ «Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ադրբեջանը կարող է նաև ընդունել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավասությունը չճանաչելու որոշում:
Ներկայում Հունգարիայի խորհրդարանի աշխատանքում ընդմիջում է
«Սեպուհ 1»-ի ներդրողները փորձում ենլուծել առկա խնդիրները, այդ թվում՝ ֆինանսական, որ անցում կատարեն հոսքագծային արտադրության։
Փակ է Ֆանտան-Ջրաբեր ավտոճանապարհը։
«Եթե Ադրբեջանի կողմից Անկախության հռչակագրի վերաբերյալ եղել է պայման, դա պիտի ահազանգ լիներ, ՀՀ իշխանությունները պիտի դա ահազանգ ընդունեին։ Բռնապետ Ալիևը «դեմոկրատ» գործչին պահանջներ է ներկայացնում, կա՛մ ողորմելի պիտի լինես, կա՛մ շարքային սրիկա, որ նման պահանջներ դնես։ Անարժեք մարդիկ չարիք են»,- եզրափակեց Պարույր Հայրիկյանը։
Հերթական անգամ՝ 2023թ-ի դեկտեմբերին, Մեղրիի մաքսային կետով Իրանի Իսլամական Հանրապետությունից 4 բեռնատարով ՀՀ տարածք է ներմուծվել 87,6 տոննա իրանական ծագման ներքին այրման շարժիչի հանքային յուղ: Բեռնատարները, ժամանելով Երևան, ձևակերպվել են «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, որից հետո արդեն «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով և թույլատրվել է դրանց արտահանումը Վրաստան։
Կատարվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ, նշանակվել է համապատասխան փորձաքննություն։ Խիստ նախնական և դեռևս ստուգման ենթակա տվյալներով ավտոմեքենայի հրկիզումը Արիաննա Հովսեփյանի մասնագիտական, լրատվական գործունեության հետ առերևույթ կապ չունի։ Վերջինս վարույթի շրջանակներում ճանաչվել է տուժող։
Ստիպված էի լքել հայրենիքը, մնալով՝ կարժանանայի Արմեն Գրիգորյանի ճակատագրին. Նարե Սոսե
Ըստ Վրաստանի ավտոճանապարհների վարչության հաղորդագրության՝ Միջազգային նշանակության Մցխեթ-Ստեփանծմինդա-Լարս ճանապարհի Գուդաուրի (Պոստա)-Կոբի հատվածում հունվարի 24-ից սահմանափակումներ էին մտցվել ձնամրրիկի և վատ տեսանելիության պատճառով։
Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վ, 25-27-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-18մ/վ արագությամբ:
Ֆրանսիայի նախագահը վերջին անգամ Հնդկաստան էր այցելել 2023 թ․ սեպտեմբերին՝ Մեծ 20-յակի երկրների գագաթնաժողովին։
Անցյալ տարեվերջին առիթ ունեցել ենք անդրադառնալու Հայաստանում օտարերկրյա կազմակերպությունների կողմից արվող տարբեր անվերահսկելի հետազոտությունների պոտենցիալ վտանգներին։ Առիթը չեխական մի կազմակերպության այցն էր Հայաստան, որի շրջանակներում վերջիններս պետք է բացահայտեին Հայաստանում հողի ու ջրի արդյունաբերական աղտոտման դեպքերը։
ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը Թուրքիայի խորհրդանաի կողմից Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) Շվեդիայի անդամակցության մասին օրենքի նախագծի ընդունումից հետո հայտարարություն է տարածել:
«ՀՀ վարչապետի խոսքը, իմ կարծիքով, վերաբերել է նրան, որ Հայաստանի սահմանները դեմարկացված ու դելիմիտացված չեն։ Կադաստրի կոմիտեն տալիս է անշարժ գույքի գրանցման վկայականներ»,- ասաց նա։
Ներկայումս Դանիայում վեց ուկրաինացի օդաչուներ F-16-երի համար վերապատրաստում են անցնում։ 2023 թվականի օգոստոսի վերջին Նիդեռլանդները հայտարարել է 42 ամերիկյան F-16 կործանիչներ Ուկրաինային փոխանցելու պատրաստակամության մասին, իսկ Դանիան խոստացել է 19 կործանիչ։
Իր հերթին Իրաքի ԱԳՆ-ն հայտնել է, որ ստացել է «կարևոր» նամակ, որը կուսումնասիրի վարչապետ Մուհամեդ ալ Սուդանին։ Նախարարությունը մանրամասներ չի հայտնել։
Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Գագարին գյուղում լույս աշխարհ է եկել 44-օրյա պատերազմում հերոսացած ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումի Ղարիբյանի եղբայրը՝ Շանթը։
«Օրինակ, Արմեն Աշոտյանի գործով աննախադեպ բան. դատական դեպարտամենտը, չունենալով դրա լիազորությունը, ինչ-որ հայտարարություն է անում: Կամ՝ մոտ մեկ շաբաթ առաջ Կարեն Անդրեասյանը տալիս է հարցազրույց և ասում է՝ եթե դժգոհ են, թող Արդարադատության նախարարությանը դիմեն, Էթիկայի հանձնաժողովին դիմեն Արմեն Աշոտյանի փաստաբանները, որպեսզի կարգապահական պատասխանատվության ենթարկեն դատավորին»,- հիշեցրեց նաև Արմեն Աշոտյանի գործով փաստաբան Ռուբեն Մելիքյանը և հավելեց, որ հատուկ այդ մասին հիշատակումները հենց այնպես չեն:
Նոյեմբերի կեսերից հութիներն ավելի քան 30 հարձակում են գործել միջազգային և առևտրային նավերի վրա։
«168 Ժամ»-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ, ի սկզբանե, այսինքն՝ երկրորդ մեծ պատերազմից հետո, պարզ էր, որ Ադրբեջանն ու Թուրքիան Հարավային Կովկասում հանդես են գալու տանդեմով, ինչպես հենց պատերազմի ընթացքում։ Սա, ըստ վերլուծաբանի, նշանակում է, որ ՀՀ իշխանությունների առաջարկած առանձին պրոյեկտը մի իրավիճակում, երբ հայ-ռուսական հարաբերությունները ևս առանձնապես լավ չեն, մեծ դժվարություններ է ունենալու, եթե չունենա լուրջ աջակից դաշնակցի տեսքով։
Հասկանո՞ւմ եք աշխարհը գտնվում է համաշխարհային պատերազմին հինգ պակաս վիճակում, շուրջբոլորը պայթյուն է՝ Արևմուտք-Ռուսաստան, Իսրայել-Համաս-Հըզբոլլահ, ԱՄՆ-Մեծ Բրիտանիա-Եմեն, Իրան-Պակիստան, իսկ մենք քաղաքական անանիզմով ենք զբաղված։
ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը և նրա տեղակալները զեկուցել են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված միջոցառումների մասին: