Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Ըստ մասնագետի՝ ընկույզն ու սերմերը ինտելեկտի համար լավագույն մթերքներից են՝ սպիտակուցների և հագեցած ճարպերի բարձր պարունակության շնորհիվ։ Ընկույզի մեջ հայտնաբերված վիտամին E-ն օգնում է հետաձգել տարիքային ճանաչողական անկումը:
Վախը կարևոր զգացում է` որպես պաշտպանական ռեակցիա: Ոչնչից չվախենալը ոչ թե խիզախության, այլ անխելքության նշան է: Բայց վախը, ինչպես և ցանկացած ապրում, առողջ է միայն չափի մեջ: Վախենալ և լինել վախեցած` միանգամայն տարբեր երևույթներ են: Հայաստանն ահա, ապրում է ոչ թե բնական ու առողջ վախերի ու դրա վրա խարսխված քաղաքականության, այլ մշտական վախեցածի վիճակում: Որովհետև վախեցած է Հայաստանը ներկայացնողը: Նա վախենում է անգամ դպրոցահասակ երեխաներից, ում պայուսակները ստուգվում են քարոզչական արշավանքներից առաջ:
Սեպտեմբերի 1-ին անհայտ քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Ջերմուկ քաղաքի նախկին «Կուրտզալ» կոչվող շենքի մոտ վրաերթ է տեղի ունեցել:
ՔՊ-ականների աչքերում բնազդային վախ տեսել եմ 2022-ի մայիսի 4-ին՝ ԱԺ նիստի մեկնարկին:
Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իտալական La Repubblica թերթին, որում անդրադարձել է տարածաշրրջանին և, մասնավորապես Ռուսաստանին:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները կանայք են, ովքեր հիվանդանոց են տեղափոխվել Շիրակացի փողոցից։
Նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան ասել է, որ գիշերը աշխատելը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների։
Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2023-2024թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում:
Ներքին գործերի նախարարությունն ու ՆԳՆ փրկարար ծառայությունը կիսում են Արմեն Գասպարյանի կորստյան վիշտը և ցավակցում ընտանիքի անդամներին, հարազատներին և գործընկերներին։
Փրկարարական ուժերին չի հաջողվում մարել հրդեհը՝ չոր եղանակի, լեռնային, դժվարանցանելի ռելիեֆի, տեղանքում ջրային ռեսուրսների սակավության պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների, հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մահացել է փրկարարական ծառայության մի սպա։
«Մինչև մենք կամք չունենանք մեր տարածքային ամբողջականությունը պաշտպանելու, Արցախը պաշտպանելու, Ադրբեջանը Թուրքիայի օգնությամբ անդադար նման սադրանքների է դիմելու»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում անդրադառնալով Սոթքի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիվ գործողություններին, ասաց իրանագետ, Միջին Արևելքի հարցերի փորձագետ Հարութ Արթին Առաքելյանը:
Սեպտեմբերի 1-ին, ժամը 13.20-ի սահմաններում, Երևան-Երասխ ճանապարհի 28-րդ կմ-ին միմյանց են բախվել «Կիա Սորենտոն» ու «Մոսկվիչը»։ Վերջինիս երկու ուղևոր՝ 40-ամյա կինն ու 11-ամյա տղան մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Երգչուհի Լուսինե Պողոսյանն Ազատության հրապարակում մասնակցում է համաժողովրդական հանրահավաքին:
«Ողորմելին բանակի առաջ պարտվել է, որովհետև տարածքները հանձնվեցին պատերազմից հետո». Խաչիկ Մանուկյան
«Եթե հրաժարվենք Արցախի պայքարից՝ ավելի դժվար ժամանակներ են սկսվելու». շուշեցի
Հայ-գերմանական իրավաբանների ասոցիացիայի նախագահ, միջազգային իրավունքի մասնագետ, Էռլանգեն-Նյուրնբերգի համալսարանի դասախոս Գուրգեն Պետրոսյանն այն կարծիքին է, որ Հռոմի ստատուտի վավերացումը որևէ ձևով չպետք է Ռուսաստանի հետ առնչություն ունենա, դրա նպատակն իրավական տեսանկյունից ՀՀ սահմանների ապահովումն է:
Պատկերացնել կարելի է նրա վախի մակարդակը: Ընդդիմության այսօրվա հանրահավաքից առաջ, հասկանալով, որ հազարավոր քաղաքացիներ են մասնակցելու, նախ՝ իշխանությունները փորձում էին խոչընդոտել ինտերնետ կապի միացումներին, իսկ, ահա, հանրահավաքի ողջ ընթացքում անջատել են Ազատության հրապարակի լույսերը: Հազարավոր քաղաքացիներ Ազատության հրապարակում մթության մեջ են, տարածքը լուսավորվում է գործող սրճարանների լույսերով…
Փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Իսպանիայի կառավարությանն առընթեր սպորտի բարձրագույն խորհուրդն ինքնուրույն չէր կարող Ռուբիալեսին հեռացնել պաշտոնից, հետևաբար նրան աշխատանքից ազատելու համար դատարանը պետք է հաստատեր, որ արարքը շատ լուրջ հանցագործություն է:
Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական ապատեղեկատվությունն են տարածել, թե իբր Ստեփանակերտի քաղաքապետը ընտանիքի հետ միասին լքել է Արցախը։
Պարոն Միշե՛լ, մենք այլևս զիջելու տեղ չունենք.հայ ժողովուրդը ստանալու բան ունի. Սաղաթելյան
Ազատության հրապարակում հնչեց Արմեն Աշոտյանի ուղերձը՝ բանտից
Անձամբ պատրաստ եմ ստանձնել իշխանափոխության պատասխանատվությունը. Անդրանիկ Թևանյան
Ստեղծել 11 հոգանոց կոմիտե, որն էլ համազգային շարժմամբ կհեռացնի իշխանությանը.դա կողջունի ողջ աշխարհը․ Վազգեն Մանուկյան
Ցանկացած ճգնաժամային իրավիճակում եկեղեցու առաքելությունը միշտ եղել է համախմբողի դերը ստանձնելը, և այսօր էլ Հայոց եկեղեցին իր կոչերով ու պատգամներով փորձում է համախմբել աշխարհասփյուռ հայ ժողովրդին հատկապես Արցախի խնդրի շուրջ։ Մայր Աթոռը քանիցս հայտարարել է, որ մենք չենք կարող և իրավունք չունենք հրաժարվելու Արցախից, մեր քույրերից ու եղբայրներից, քանի որ Արցախը մեր ազգի և ինքնության կարևորագույն մասերից մեկն է, այն անփոխարինելի է։ Ինչպես մեր մարմնի ցանկացած մաս է անփոխարինելի մեզ համար, որպեսզի գործենք իբրև առողջ օրգանիզմ, այնպես էլ Արցախն է։
Որքան էլ իրենց դավաճանական ցանցը կենտրոնացնեն Արցախի հանձնման համար, միևնույնն է՝ կանգ չենք առնելու․ Տիգրան Աբրահամյան
Այսօր մենք կրկին ընդգծում ենք, որ Լեռնային Ղարաբաղի 120 հազար մարդ կրկին բախվել է իր հայրենիքում էթնիկ զտումների սպառնալիքին՝ Ադրբեջանի քաղաքականության, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման արդյունքում:
Ազատության հրապարակում խավար է.հանրահավաքի օրը փողոցային լուսավորությունն անջատված է
Տղամարդը ներկայացվել է պրոբացիայի ծառայություն: