«Եթե հրաժարվենք Արցախի պայքարից՝ ավելի դժվար ժամանակներ են սկսվելու». շուշեցի

Այսօր Ազատության հրապարակում՝ համաժողովրդական հանարահավաքի ժամանակ, շուշեցի Նարե Սիմոնյանն ասաց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի գիշերն իր կյանքի ամենածանր գիշերն է եղել ոչ միայն նրա համար, որ դավաճանաբար հանձնվեց իր պաշտելի Շուշին և ստորագրվեց խայտառակ հայտարարությունը, այլև նրա համար, որ կար հստակ գիտակցում, որ այս ամենով ոչ թե ավարտվում, այլ բացվում է պատերազմի ավելի ողբերգական էջ։

«Որքան հայրենիք ու տղաների կորցրեցինք այդ օրվանից հետո։ Բացեք մեր հազարամյա պատմության ցանկացած էջ և տեսեք, ամենածանր պայքարը, ամենահուսահատ պայքարը միշտ ավելի նախընտրելի է, քան հանձնվելը։ Երբ բարձրացրել ենք մեր ձեռքերը, երբ հանձնվել ենք, շատ ավելի մեծ ողբերգություն ենք ստացել։ Մենք չենք կարող թույլ տալ, որ ավելի մեծ ողբերգության մեջ հայտնվենք, եթե հանկարծ հրաժարվենք Արցախի համար պայքարից՝ է՛լ ավելի դժվար ժամանակներ են սկսվելու»,- շեշտեց Նարե Սիմոնյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930