Բաժիններ՝

Իսպանիայի սպորտային վարչական դատարանը վճիռ է կայացրել Լուիս Ռուբիալեսի գործով

Իսպանիայի սպորտային վարչական դատարանը վճիռ է կայացրել Իսպանիայի թագավորական ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Լուիս Ռուբիալեսի գործով, ով 2023 թվականի աշխարհի առաջնության ժամանակ համբուրել է կանանց ազգային հավաքականի ֆուտբոլիստ Ջենի Հերմոսոյին։

Ինչպես տեղեկացնում է «Marca» պարբերականը, դատարանը որոշել է, որ Ռուբիալեսի համբույրը լուրջ հանցագործություն է։ Իսպանիայի կառավարությանն առընթեր սպորտի բարձրագույն խորհուրդն ինքնուրույն չէր կարող Ռուբիալեսին հեռացնել պաշտոնից, հետևաբար նրան աշխատանքից ազատելու համար դատարանը պետք է հաստատեր, որ արարքը շատ լուրջ հանցագործություն է:

Ավելի վաղ Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիայի (ՖԻՖԱ) կարգապահական կոմիտեն որակազրկեց Ռուբիալեսին՝ 2023 թվականի կանանց աշխարհի առաջնությունում տեղի ունեցած միջադեպի համար։ Կասեցումը նախատեսված է 90 օրով։ Այն ուժի մեջ է մտնում օգոստոսի 26-ից և կտևի մինչև Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին ղեկավարի նկատմամբ հարուցված կարգապահական վարույթի ավարտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս