Նյարդաբանը` գիշերային աշխատանքի բացասական հետևանքների մասին
Նյարդաբան Եկատերինա Դեմյանովսկայան ասել է, որ գիշերը աշխատելը կարող է հանգեցնել նյութափոխանակության խանգարումների։
Gazeta.Ru-ին տված հարցազրույցում մասնագետը բացատրել է, որ բիոռիթմը կառավարելու գործում գլխավոր դերը խաղում են կորտիզոլը, որը կարգավորում է նյութափոխանակությունը, և մելատոնինը, որը պատասխանատու է քնի համար։
Նյարդաբանը նշել է, որ դժվար է գիշերային քունը փոխարինել ցերեկային քնով, քանի որ երեկոյան արթնանալուց հետո մարդն իրեն ավելի ծանրաբեռնված է զգում, քան հանգստացած, ըստ shantnews-ի՝ գրում է RT-ն։
Այս առումով մարդն ամբողջությամբ դադարում է նորմալ հանգստանալ, և դա արդեն հանգեցնում է կենտրոնացման նվազման, նյարդային լարվածության, հոգեբանական խնդիրների և այրման։
Դեմյանովսկայան նշել է, որ նման գրաֆիկով աշխատելուց ի հայտ են գալիս ապատիա, քրոնիկական հոգնածության զգացում, դեպրեսիվ խանգարման նշաններ։
Բացի այդ, ըստ բժշկի, գիշերը արթուն մնալը լուրջ հիվանդությունների, այդ թվում՝ շաքարախտի, սրտի հիվանդությունների, նույնիսկ անպտղության զարգացման վտանգ է պարունակում, գրում է kp.ru կայքը։
Նյարդաբանը նշել է, որ եթե ի հայտ են եկել ավելորդ կիլոգրամներ և արյան բարձր ճնշում, ապա ավելի լավ է աշխատանքային ռեժիմը փոխել, հայտնում է Life.ru-ն։