Բաժիններ՝

Սեպտեմբերի 12-ից հայտեր կընդունվեն 2024-2025թթ. «Չիվնինգ» կրթաթոշակի համար

Հայաստանում Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերը հրաժեշտի ընդունելություն էր կազմակերպել Հայաստանից ընտրված «Չիվնինգ» կրթաթոշակառուների համար, ովքեր 2023-2024թթ. մագիստրոսական կրթություն կստանան բրիտանական համալսարաններում:

Միջոցառմանը ներկա էին նաև «Չիվնինգի» շրջանավարտներ, ովքեր եկել էին շնորհավորելու նորեկներին և տոնելու «Չիվնինգի» 40-րդ տարեդարձը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ-ում ՄԹ դեսպանությունը։

Դեսպանը նաև հավաստագրեր հանձնեց այս տարվա չորս հաջողակ կրթաթոշակառուներին: Նա ասաց․ «40 տարվա ընթացքում «Չիվնինգը» կերտել է ավելի քան 55000 շրջանավարտների համաշխարհային ցանց, որի անդամները դրական փոփոխություններ են ստեղծում իրենց համայնքներում և աշխարհում: «Չիվնինգի» այս հսկայական ընտանիքի մաս են կազմում շուրջ 200 հայեր: Այսօր ես շնորհավորում եմ այս հրաշալի քառյակին, ովքեր միացել են նրանց և «Չիվնինգ» կրթաթոշակի շնորհիվ ուսանելու են բրիտանական լավագույն համալսարաններում: Հաջողություն եմ մաղթում կյանքի այս նոր փուլում և հուսով եմ, որ Բրիտանիայում ձեռք բերած փորձն ու գիտելիքները նրանք կծառայեցնեն ի նպաստ Հայաստանի զարգացման»:

«Չիվնինգը» բրիտանական կառավարության կրթաթոշակային ծրագիր է, որը ֆինանսավորվում է ՄԹ արտաքին գործերի, Բրիտանական համագործակցության երկրների և զարգացման նախարարության ու գործընկեր կազմակերպությունների կողմից։ Այն առաջնորդության հմտություններ ունեցող երիտասարդներին ամբողջական ֆինանսավորում է տրամադրում ցանկացած բրիտանական համալսարանում մագիստրոսական կրթություն ստանալու համար։

Հայաստանից մինչ օրս «Չիվնինգ» կրթաթոշակ է ստացել շուրջ 200 հոգի, որոնց թվում՝ կառավարության ղեկավար աշխատակիցներ, խորհրդարանի, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, մեդիա ոլորտի մասնագետներ, միջազգային կազմակերպությունների աշխատակիցներ ու գործարարներ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930