Ադրբեջանը ԱԹՍ-ով հարվածել է ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային՝ Հայաստանի Հանրապետության տարածքում, բաց տարածություն մեջ, բռնկվել է հրդեհ. Էդգար Ղազարյան
Էդգար Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջոըժւմ գրում է. «Սեպտեմբերի 2-ին, կեսօրին Ադրբեջանը անօդաչու թռչող սարքով (ԱԹՍ) հարված է հասցրել ՀՀ Զինված ուժերին պատկանող ռազմական մեքենային` Հայաստանի Հանրապետության տարածքում, սահմանի խորքում, բաց տարածություն մեջ։ Դրանից հետո բռնկվել է հրդեհ, որն արագորեն տարածվում է ՀՀ Վայոց ձորի լեռներում` հրկիզելով հարյուրավոր հեկտար խոտածածկ տարածություններ։
Փրկարարական ուժերին չի հաջողվում մարել հրդեհը` չոր եղանակի, լեռնային, դժվարանցանելի ռելիեֆի, տեղանքում ջրային ռեսուրսների սակավության պատճառով։ Ըստ որոշ տեղեկությունների, հրդեհի մարման աշխատանքների ժամանակ մահացել է փրկարարական ծառայության մի սպա։
Այս ռազմական և հրդեհային իմաստով արտակարգ դրության մասին ո՛չ ՀՀ պաշտպանության նախարարությունը, ո՛չ ՀՀ ներքին գործերի նախարարությունը լիարժեք տեղեկատվություն չեն տրամադրում` իրականությունը թաքցնելով հանրությունից։
Ներքին գործերի նախարարությունը, փոխարեն ուժեր տեղաբաշխի Վայոց ձորի մարզում՝ հրդեհի մարման աշխատանքները կազմակերպելու համար, ՀՀ ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության ոստիկաններին բերել են Երևան՝ ընդդիմության հանրահավաքը հսկելու համար։ Հազարավոր ոստիկանները, պարապությունից վիզները ծռած, նստած են Երևանի կենտրոնում, իսկ Վայոց ձորի լեռները կրակի մեջ են՝ թշնամու ստեղծած հրդեհի հետևանքով»: