Ազատության հրապարակում հնչեց Արմեն Աշոտյանի ուղերձը՝ բանտից

Այսօր Ազատության հրապարակում Արցախի Հանրապետության անկախության 32-ամյակին նվիրված համաժողովրդական հանրահավաքի ժամանակ Հայաստանի Հանրապետական կուսակցության երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանն ընթերցեց քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի ուղերձը։ Ուղերձում մասնավորապես գրված էր.

«Հայրենակիցներ, շատերդ մտածում եք, որ դիմելով ձեզ Նուրաբաշենի բանտախցից, կուզեի ձեզ հետ լինել, ասեմ, որ՝ չէ՛։ Միակ վայրը, որտեղ կցանկանայի լինել՝ Արցախն է։ Կուզեի արցախահայության կողքին կիսել նրանց հետ ոչ միայն զրկանքների ծանրությունը, այլև տեղում պայքարի պարտականությունը, որն այսօր հիմնականում ծանրացել է 120 հազար արցախահայերի ուսերին։

Սիրելի արցախցիներ, հայ ժողովրդի պատմության հերթական որոգայթը բերել-հասցրել է նրան, որ 10 միլիոնանոց ժողովրդի ճակատագիրը, արժանապատվությունը, հեղինակությունը մնացել է հենց ձեր ուսերին։ Համաձայն եմ, ճիշտ չէ, արդար չէ, երբ ազգ մնալու քննությունը մի ամբողջ հայության փոխարեն՝ հանձնում եք դուք և ձեր երեխաները։

Ոչ ոք չնեղանա, անշուշտ, աշխարհով սփռված մեր հայրենակիցների մի մասը ցավում է ձեզ հետ միասին, մտահոգ է ձեզանով, խիղճներս հանգիստ չէ, սրտներս ցավում է, հոգիներս ալեկոծված է, ու մենք փորձում ենք օգնել»։

Կարդացեք նաև

Ուղերձի մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930