 
                        «Վստահ եմ՝ մոտ ժամանակներում կհասնենք այն ամենին, ինչի համար պայքարում ենք». երգչուհի Լուսինե Պողոսյան
 
                                    Երգչուհի Լուսինե Պողոսյանն Ազատության հրապարակում մասնակցում է համաժողովրդական հանրահավաքին: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ իր հույսն Արցախում ստեղծված իրավիճակում այն է, որ արցախցին անկոտրում է:
«Ինչպես ասել է մեր նախագահ Սերժ Սարգսյանը՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, և ես վստահ եմ, որ շատ մոտ ժամանակներում մենք կհասնենք այն ամենին, ինչի համար պայքարում ենք: Կարևորը, որ արցախցին չի կոտրվում, չենք ընդունում թշնամու ոչ մի օգնություն, և մենք այսպես համառ կանգնած ոտքի վրա, մեկս մյուսին օգնելով, թեկուզ հոգեպես, ուզում ենք ամեն ինչ անել Արցախ աշխարհիս համար»,- ասաց երգչուհին:
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        