Ճիշտ չէ, որ բռնի տեղահանվածները մեքենաները վարում են կողային ապակին թաղանթապատված վիճակում. Ղազարյան
41-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են քննչական բաժին։
Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը այսօր Բաքվում ընդունել է Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետական նախարար Անուպրիյա Պատելին։ Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Ասադովը ակնարկել է, որ Դելիի կողմից Երևանին զենք մատակարարելը «սպառնալիքներ է ստեղծում»։
Արևը մերն է, մեր տան վերևն է՝ սա ճիշտ է, մնում է սա վերածենք էլեկտրաէներգիայի. Նիկոլ Փաշինյան
Թուրքիայի Ազգային մեծ ժողովի (խորհրդարանի) խոսնակ Նուման Քուրթուլմուշը ստորագրել է Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցության վավերացման նախագիծը:
Ընդդմիության ներկայացուցիչների հետ փոխկապակցված անձանց հյուրանոցներում տեղավորե՞լ եք արցախցիների
Հայաստանում խոշոր հարկատուների ցանկը կրկին գլխավորում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը 2023 թվականի երրորդ եռամսյակում շուրջ 52.4 մլրդ դրամ է վճարել պետբյուջե։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2023 թվականի հուլիս–սեպտեմբեր ամիսների 100 խոշոր հարկատուի ցանկը։
Սյունիքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի հյուպատոսություն, իսկ մի շարք երկրներ ցանկություն են ներկայացրել իրենց հյուպատոսությունն այնտեղ բացելու: ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ-ի և Ֆրանսիայի հյուպատոսություններ բացելու առաջարկների վերաբերյալ:
Դպրոցական երեխաներն են խցանումների պատճառը. Հովիկ Աղազարյան
Նա ներկայացվել է Գեղարքունիքի մարզային քննչական վարչություն:
Սմբատ Հովհաննիսյանի հեղինակած 7-րդ դասարանի պատմության դասագրքում խեղաթյուրվել են պատմական իրողություններ, և հեղինակը հաճախ իր դիտարկումները ներկայացնում է որպես պատմական իրողություններ։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։
Քաղաքացիություն ստանալուց հետո, բռնի տեղահանվածները կստանան թոշակառուների շահառուի իրավունք․ Տիգրան Խաչատրյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, նախաբանով, թե ակնհայտ է դառնում, որ Ալիևը խուսափում է բրյուսելյան հարթակից ու այլ հարթակներ է փնտրում, անգամ հնչեցնում է, որ ամենահարմար հարթակը մոսկովյան հարթակն է։ Հետևաբար՝ բանակցությունների ի՞նչ հեռանկար է տեսնում Նիկոլ Փաշինյանը։
Ադրբեջանի Թեպետ Բրյուսելում նախատեսվող հանդիպումը չի կայանա, սակայն կան աշխատանքային մանրամասներ, որոնց վերաբերյալ առաջիկա օրերին Հայաստանը կփորձի պարզաբանումներ ստանալ ԵՄ գործընկերներից։ Այս մասին ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը։
Բացի այդ, տարբեր բնույթի վնասվածքներ է ստացել 17 439 քաղաքացի:
ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 41 հազար մարդ ստացել է 40+10 հազար դրամ վճարները։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը` ավելացնելով, որ մնացած անձանց տվյալները մշակման փուլում են։
Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը, վերագործարկումը խրախուսելու համար ՀՀ կառավարությունը համապատասխան ծրագիր է մշակել և զբաղվում դրա առաջմղմամբ։ Խոսքը այսպես կոչված խաղաղության խաչմերուկի մասին է։ Այսօր Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են կամ զենքի վիթխարի պաշարներ, կամ վիթխարի արտադրական կարողություններ զենքի և զինամթերքի արագ արտադրության համար։
5 հազար բռնի տեղահանված անձ շարունակում է մնալ հյուրանոցներում. Գնել Սանոսյան
Ըստ տեղեկատվության՝ հրթիռային հարվածը հասցվել է Գոլանի բարձունքներից։
Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո օրենքի ուժով հրավիրված նիստում։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։
Հորդանան ժամանելուց առաջ Ֆրանսիայի ղեկավարը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ։
ՀՀ կառավարությունը որևէ մեկին թոշակից չի զրկել, բայց Հայաստանի Հանրապետությունը մարդկանց կարող է թոշակ տրամադրել ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով։ Պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին` այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։
Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը արդեն վնաս է հասցնում հարեւան երկրների տնտեսություններին, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։
ԼՂ-ից ՀՀ զենք-զինամթերք է ներմուծվել, և այդ մասին ՀՀ ՆԳՆ–ն տեղյակ է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներից ահազանգեր եմ ստացել, որոնց հիմքը իրենց կարգավիճակով պայմանավորված՝ սոցիալական, աշխատանքային խնդիրների առաջացումն է։ Այս մասին կառավարության հետ հարցուպատախանի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Նիկոլ Փաշինանի խաղաղության դարաշրջանին կփոխարինի «խաղաղության խաչմերուկ» բրյոշուրը
Էրդողանը նշել է, որ խաղաղությունը կախված է բոլորի կողմից ճանաչված անկախ Պաղեստին պետության ստեղծումից։
ՀՀ ԱԳՆ-ն խուսանավում է տրամադրել ԱԺ ընդդիմադիր պատգամավորներին՝ սեղանին դրված հայեցակարգային փաստաթուղթը, որը Նիկոլ Փաշինյանը պատրաստվում էր ստորագրել Գրանադայում։ Մասնավորապես, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ դիմել է ԱԳՆ-ին՝ հնարավորություն խնդրելով ծանոթանալու այդ փաստաթղթին, մինչդեռ, ԱԳՆ-ից պատգամավորին պատասխանել են, որ Գրանադայի քառակողմ հայտարարության տեքստն ամբողջությամբ համապատասխանում է մատնանշված փաստաթղթի նախատեսված դրույթներին։
Դեսպանատան բացման արարողությանը մասնակցել է նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։