
Սիրիացի 8 զինվորական է զոհվել Դերաայի դիրքերին Իսրայելի ավիահարվածի հետևանքով

Իսրայելի ռազմաօդային ուժերը հարձակում են գործել Սիրիայի վրա, դրա հետևանքով զոհվել է ութ զինվորական։ Այդ մասին հայտնել է ՍԱՆԱ գործակալությունը։
Ըստ տեղեկատվության՝ հրթիռային հարվածը հասցվել է Գոլանի բարձունքներից։
Ավիահարվածը հասցվել է Դերաայի նահանգում սիրիական մի շարք մարտական դիրքերի, ինչի հետևանքով զոհվել է 8 զինվոր, ևս 7-ը՝ վիրավորվել, պատճառվել է նաև նյութական վնաս։