
ՆԱՏՕ-ի երկրներին վիթխարի ծավալի սպառազինություն է անհրաժեշտ. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ին անհրաժեշտ են կամ զենքի վիթխարի պաշարներ, կամ վիթխարի արտադրական կարողություններ զենքի և զինամթերքի արագ արտադրության համար։
Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ Ստոկհոլմում ելույթ ունենալով արևմտյան ռազմական արդյունաբերության ներկայացուցիչների համաժողովում։
«Մեզ անհրաժեշտ են կամ զենքի վիթխարի պաշարներ, կամ վիթխարի ազատ արտադրական կարողություններ՝ արագ արտադրության և գնումների համար», – ասել է նա՝ հավելելով, որ հզոր ռազմական արդյունաբերությունը ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է խաղաղության և ազատության ապահովման համար»: