ՌԴ-ն դիմել է Կապանում հյուպատոսություն բացելու համար, ՀՀ-ն տվել է իր համաձայնությունը. Միրզոյան

Սյունիքում Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի հյուպատոսություն, իսկ մի շարք երկրներ ցանկություն են ներկայացրել իրենց հյուպատոսությունն այնտեղ բացելու: ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարինա Ղազարյանի հարցին Սյունիքի մարզի Կապան քաղաքում ՌԴ-ի և Ֆրանսիայի հյուպատոսություններ բացելու առաջարկների վերաբերյալ:

«ՌԴ-ն իսկապես սահմանված կարգով դիմել է Հայաստանին՝ Սյունիքում հյուպատոսարան բացելու առաջարկով, Հայաստանն էլ, դիտարկելով հնարավոր բոլոր հնարավոր նրբերանգները՝ տվել է իր համաձայնությունը:  Կդժվարանամ ասել, թե ՌԴ-ն հիմա հյուպատոսության բացման որ փուլում է: Դա իրենց անելիքն է: Բայց ցանկացած փուլում, որտեղ որ հարկն է, և սահմանված է՝ համագործակցում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունների հետ»,- ասաց ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը:

Արարատ Միրզոյանը նաև համոզմունք հայտնեց, որ հյուպատոսարանների բացումը կարող է նպաստել տվյալ մարզի տնտեսական զարգացմանը: Նրա պարզաբանմամբ՝ տարբեր երկրների կողմից Սյունիքում հյուպատոսարան ունենալու ցանկությունը նաև քաղաքական ենթատեքստ ունի:

Մանրամասները՝ տեսանյութում:

Կարդացեք նաև

Նազելի Ստեփանյան

 

Տեսանյութեր

Լրահոս