 
                        Գազայի հատվածում հակամարտության շարունակումը կարող է պայթյուն առաջացնել տարածաշրջանում. Հորդանանի թագավոր
 
                                    Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման միջև զինված հակամարտության շարունակումը կարող է պայթյուն առաջացնել ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում։ Ինչպես տեղեկանում ենք ՏԱՍՍ գործակալությունից, այս կարծիքը հայտնել է Հորդանանի թագավոր Աբդալլա Երկրորդը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ բանակցությունների ժամանակ՝ վերջինիս Ամման կատարած այցի ընթացքում։
«Պատերազմի շարունակումը Գազայի հատվածում կարող է հանգեցնել իրադրության պայթյունի ամբողջ Մերձավոր Արևելքի տարածաշրջանում: Այս հակամարտության դադարեցումը չափազանց անհրաժեշտ է, և աշխարհը պետք է անհապաղ սկսի շարժվել այդ ուղղությամբ», – ասել է նա։
Հորդանան ժամանելուց առաջ Ֆրանսիայի ղեկավարը հոկտեմբերի 24-ին հանդիպել է Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, վարչապետ Բենիամին Նեթանյահուի, ինչպես նաև Պաղեստինի ղեկավար Մահմուդ Աբասի հետ։
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        