Բաժիններ՝

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը արդեն վնաս է հասցնում հարեւան երկրների տնտեսություններին. ԱՄՀ

Իսրայելի եւ ՀԱՄԱՍ-ի միջեւ պատերազմը արդեն վնաս է հասցնում հարեւան երկրների տնտեսություններին, ասել է Արժույթի միջազգային հիմնադրամի կառավարիչ տնօրեն Կրիստալինա Գեորգիեւան։

«Դուք նայեք հարեւան երկրներին՝ Եգիպտոսին, Լիբանանին, Հորդանանին, այնտեղ ներգործությունն արդեն երեւում է»,- ասել է նա Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում ընթացող «Ապագա ներդրումների նախաձեռնություն» (FII) միջոցառման ժամանակ։

«Այն, ինչ մենք տեսնում ենք, ավելի շատ է անհանգստացնում առանց այդ էլ տագնապալի աշխարհում»,- ասել է Գեորգիեւան։ «Դուք ունեք երկրներ՝ կախված տուրիզմից, եւ անորոշությունը զբոսաշրջիկների հոսքի սպանիչն է»,- նշել է նա՝ նկարագրելով պոտենցիալ տնտեսական վնասները տարածաշրջանի երկրների համար։ «Ներդրողները չեն ցանկանա ներդրումներ անել այդ երկրներում։ Ապրանքների տեղափոխման ապահովագրության արժեքը կբարձրանա։ Կա նաեւ էլ ավելի մեծ թվով փախստականների առաջացման վտանգ այն երկրներում, որոնք արդեն ընդունում են նրանց մեծ քանակությամբ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս