Մենք նվիրված ենք խաղաղության օրակարգին. Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Քլոյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին, նախաբանով, թե ակնհայտ է դառնում, որ Ալիևը խուսափում է բրյուսելյան հարթակից ու այլ հարթակներ է փնտրում, անգամ հնչեցնում է, որ ամենահարմար հարթակը մոսկովյան հարթակն է։ Հետևաբար՝ բանակցությունների ի՞նչ հեռանկար է տեսնում Նիկոլ Փաշինյանը։
«Հեռանկարը հետևյալն է՝ երեք սկզբունքների հիման վրա մենք պետք է առաջ գնանք և արդեն տեղայնացնենք, այսինքն՝ տեղայնացնենք դա գետնի վրա։ Եվ մենք, իհարկե, նվիրված ենք խաղաղության օրակարգին ու գործընթացին, և հույս ունեմ, որ գործընթացը կշարունակվի և կհասցվի իր տրամաբանական ավարտին»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում