Էրդողանը կոշտ քննադատությամբ է հանդես եկել Իսրայելի հասցեին
:Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության գործընկերների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ որոշել է չեղարկել նախապես ծրագրված այցը Իսրայել, ինչը բացատրել է Գազայի հատվածում տիրող իրավիճակով:
Այս մասին հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
«Մի անգամ ես սեղմեցի Բենիամին Նեթանյահուի ձեռքը։ Դա տեղի է ունեցել ԱՄՆ-ի թուրքական տանը։ Բայց նա չարաշահեց մեր բարի կամքը, և մենք հրաժարվել ենք Իսրայել գնալ»,- ասել է Էրդողանը։
Թուրքիայի նախագահը Գազայի հատվածում երեխաների մահվան մեջ մեղադրել է նաև արևմտյան երկրներին։
«Հարձակման հիմնավորումը Արևմուտքի արյունալի պատմության ժառանգությունն է։ Գազայի հատվածում սպանդի հեղինակները նրանք են, ովքեր անսահմանափակ օգնություն են ցուցաբերում Իսրայելին։ Նրանք ցանկանում են, որ այս տարածաշրջան երբեք խաղաղություն չգա»,- հավելել է նա։
Էրդողանը նշել է, որ խաղաղությունը կախված է բոլորի կողմից ճանաչված անկախ Պաղեստին պետության ստեղծումից։
«Տարածաշրջանում խաղաղությունը կախված է բոլորի կողմից ճանաչված անկախ Պաղեստին պետության ստեղծումից։ Հակառակ դեպքում անհայտ է, թե ուր կտարածվի կրակը, այս կրակը, որը ոչնչացնում է ամեն ինչ»,- ասել է նա։