Իշխանության նոր քարոզչական խայծը՝ արցախցիներն իրենց հետ զենք են բերել

ԼՂ-ից ՀՀ զենք-զինամթերք է ներմուծվել, և այդ մասին ՀՀ ՆԳՆ–ն տեղյակ է։ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։

«Կան մարդիկ, որոնք արդեն կամավոր դրանք բերում, հանձնում են։ Երեք օրվա ընթացքում 4 միավոր ատրճանակ և երկու միավոր հարթափող զենք են բերել հանձնել ԼՂ բնակիչները»,- հայտարարեց նա։

Նրա խոսքով` ոստիկանապետի կողմից տրվել են համապատասխան ցուցումներ, բացատրական աշխատանքներ են տարվել և կոչ է արվել անօրինական զենքերը բերել ու հանձնել իրավապահ մարմիններին։

Ղազարյանը ևս մեկ անգամ տեղեկացրեց` եթե կամավոր են բերում, հանձնում զենքը, ապա ազատվում են քրեական պատասխանատվությունից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031