Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման նիստում խախտվե՞լ է օրենք. Սանոսյանը հստակ չպատասխանեց

Երևանի քաղաքապետն իր լիազորությունները ստանձնում է ընտրվելուց հետո օրենքի ուժով հրավիրված նիստում։ Այս մասին Կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում հնչեցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Նա, մեջբերելով համապատասխան օրենքների կետերը, ընդգծեց, որ ավագանու նիստն իրավազոր կլիներ, եթե նիստին ներկա է ավագանու անդամների օրենքով սահմանված թվի կեսից ավելին, Երևանի պարագայում առնվազն 33 անդամ, մինչդեռ ավագանու 33 անդամներ կատարարել են հայտարարութուն, որ չեն մասնակցել հոկտեմբերի 10-ին կայացած Երևանի քաղաքապետի լիազորությունների ստանձնման նիստին։ Ավելին, այդ նիստի արձանագրությունը մինչև հիմա քաղաքապետարանի կայքում տեղադրված չէ։
Տարածքային կառավարման նախարար և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտարարեց, որ որքան տեղյակ է՝ Երևանում վերոհիշյալ նիստը գումարվել է օրենքներին համապատասխան։

Կյուրեղյանն հստակեցրեց. «Պնդո՞ւմ եք, որ քաղաքապետի լիազորությունների ստանձնման նիստին մասնակցել է ավագանու 33 անդամ, այդ դեպքում ինչպես եք բացատրում ավագանու 33 անդամների հայտարարույթունը, որ իրենք չեն մասնակցել այդ նիստին։ Լավագույն դեպքում՝ մասնակցել է միայն 32 անդամ»։

Տեսանյութեր

Լրահոս