«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի շրջանակում լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշել է, որ Արցախի միջազգային ճանաչումը հրամայական է, բայց հրամայական է նաև փաստելը և ընդունելը, որ Խորհրդային Միության փլուզման ընթացքում Արցախը, ինչպես Հայաստանը, Ադրբեջանը և այլ երկրներ, անկախացել են կամ ինքնորոշվել:
Ավելի վաղ պատժամիջոցների սահմանման մասին հաղորդել էր The Washington Post թերթը՝ հարցազրույց հրապարակելով ԱՄՆ-ի պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հետ:
Բացի այդ, ամրագրված է, որ կենսաթոշակային տարիքի անցած քաղաքացու հետ անորոշ ժամկետով պայմանագիր կնքել հնարավոր չէ: Նախագծով այդ հնարավորությունը ևս սահմանվել է:
Արցախի միջազգային ճանաչման հնարավորությունները սպառված չեն. Ավետիք Չալաբյան
«Ես միանգամից ասեմ, որ մերժում ու ժխտում եմ այս թեզը: Իշխանությունները փորձում են ներկայացնել՝ պատերազմ տեղի ունեցավ, որովհետև անխուսափելի էր, վատ ժառանգություն էինք ստացել, պարտվեցինք, որովհետև բանակ չունեինք, այսօր անխուսափելի է, Արցախը մնա Ադրբեջանի կազմում, որովհետև այլընտրանք չկա: Այս երեքն էլ սին ու սուտ թեզեր են: Այսօր դրանք անընդունելի կանխավարկածներ են, որոնց դեմ մենք իսկական պայքար պետք է մղենք, որպեսզի թույլ չտանք, որ դրանք վերջիվերջո գործի դրվեն»,- պնդեց ՀՀ ԱԳ նախկին նախարար Օսկանյանը:
Աթլետիկայի Եվրոպայի ձմեռային առաջնությունը կկայանա մարտի 2-5-ը Ստամբուլում: 26 մրցաձևերում իրենց ուժերը կփորձեն 593 մարզիկներ՝ 47 երկրից:
ԿԺԴՀ-ի բողոքների անտեսումը և նրա դեմ ԱՄՆ-ի կողմից սադրիչ գործողությունների շարունակումը կարող է դիտվել որպես պատերազմի հայտարարում։
Կոնֆերենցիաների լիգայի 1/8 եզրափակիչ փուլի վիճակահանությունը տեղի կունենա փետրվարի 24-ին։
Քաղաքական գործիչը հույս հայտնեց, որ Արցախում կատարվածն իր շարունակականությունը չի ունենա, որովհետև, ըստ նրա, վտանգը շարունակում է տարբեր շառավիղներով կանգնել հայ ժողովրդի ու Արցախի առջև:
«Գաբրիելը» ցիկլոնը, որն օրեր առաջ մոլեգնում էր Նոր Զելանդիայի Հյուսիսային կղզում, լայնածավալ ջրհեղեղների և սողանքների պատճառ է դարձել կղզու կենտրոնական և հարավ-արևելյան շրջաններում։
Չափազանց բացասական եմ գնահատում ՀՀ կառավարության ջանքերը Արցախի ճանաչման տեսանկյունից. Տարոն Սիմոնյան
Անդրադառնալով Արցախյան վերջին գործընթացներին՝ նա նկատեց՝ Արցախի Հանրապետության արդեն նախկին Պետնախարար Ռուբեն Վարդանյանի հրաժարականը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների համատեղ ծրագիրն էր. նպատակն է բերել այնպիսի մարդու, որը կլինի կառավարելի, որ վերանան Արցախի սուբյեկտայնության մասին քննարկումները, և իրենց հետ կգնա միասնական ծրագրի։
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր Արամ Օրբելյանը բացատրել է, թե ինչպես է գործում միջազգային իրավունքը, և ինչով է այն տարբերվում ազգային իրավունքից:
Ադրբեջանը քամահրանքով է վերաբերվում միջազգային կառույցների կայացրած ակտերին. Գոհար Մելոյան
12 կետերից բաղկացած իր դիրքորոշման առաջին կետում Չինաստանը նշում է, որ պետք է հարգել միջազգային իրավունքը և երկրների ինքնիշխանության, անկախության և տարածքային ամբողջականության սկզբունքը։
Ողջունում ենք ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի որոշումը Ադրբեջանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու մասին, որը պարտավորեցնում է վերջինիս ձեռնարկել իր տրամադրության տակ եղած բոլոր միջոցները՝ Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անխոչընդոտ տեղաշարժը երկու ուղղություններով ապահովելու համար։
Նախագիծն ամենամյա է և իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում:
Այժմ Արոնյանը և Հնդկաստանի ներկայացուցիչ Գուկեշ Դումարջին ունեն հավասար` 4,5-ական միավոր:
Թե ինչ ժամկետներում է իրականացվելու գործընթացը, դեռ պարզ չէ:
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) վերջին տվյալների համաձայն՝ 4․4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Դողանշեհիր շրջանում ժամը 14․41-ին 7 կմ խորությամբ։ Այն զգացվել է նաև հարակից շրջաններում։
Մտքեր են փոխանակել ԼՂ հիմնախնդրի կարգավորման հետ կապված հարցերի շուրջ։
Ոչ ոք չի վիճարկում Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունը՝ պետական նախարար նշանակելու կամ ազատելու մասով, բայց ի պաշտոնե մեկը չկա՞ր՝ հուշեր կողքից, որ կարելի էր 1-2 օր հետաձգել պարտադրված որոշումը՝ ազերներին ՄԱԿ-ի Միջազգային դատարանի որոշումից հետո անհարմար վիճակի մեջ թողնելու համար:
«Բազմիցս խոսվում է այն մասին, որ մենք պետք է ընդգծենք Արցախի ինքնորոշման իրավունքը: Պետք է երբեք չմոռանանք, որ անկախ անկախության ձեռքբերման հիմքերից՝ Արցախն արդեն իսկ գոյություն ունի՝ որպես պետություն: Պատկերավոր ասած, եթե նույնիսկ չլիներ ինքնորոշման իրավունքը, միևնույն է, պետությունը երբ առաջանում է, դա պատմական փաստ է»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ժամանակ ելույթում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 141 երկիր, դեմ՝ 7-ը (Ռուսաստան, Բելառուս, Հյուսիսային Կորեա, Մալի, Նիկարագուա, Սիրիա և Էրիթրեա)։
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը հայ-ադրբեջանական գործընթացներում Արևմուտքի շտապողականությունը պայմանավորում է աշխարհաքաղաքական բնական մրցակցությամբ:
Զինված ուժերում կարգապահության ամրապնդման, անվտանգության ապահովման համար ևս մեկ անգամ կոչ ենք անում զինծառայողների ծնողներին, ընկերներին սմարթֆոն տեսակի բջջային հեռախոսներ չփոխանցել զինվորներին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ ԱԺ աշխատակազմին հերթական անգամ պարգևատրել են։
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Էստոնիայի Հանրապետության վարչապետ Կայա Կալասին՝ ազգային տոնի առթիվ:
Դեպքի առնչությամբ նյութերն ուղարկվել են ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն` հետագա ընթացքն ապահովելու նպատակով:աղ
ՀՀ իշխանությունները Ռուսաստան-Արևմուտք հակամարտությունը բերեցին Հայաստան. Տիգրան Քոչարյան