Ենթաթիմային պայքար գնաց, որը ներշնչվեց Հայաստանից. Րաֆֆի Հովհաննիսյան

«Ժառանգություն» կուսակցության հիմնադիր նախագահ, ՀՀ ԱԳ նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով Արցախի պետնախարարի պաշտոնից Ռուբեն Վարդանյանի ազատմանը՝ հիշեցրեց. «Ես վաղուց կոչ եմ արել, որ ժամանակը չէ` մենք թիմային պայքարի մեջ մտնենք:  Հայաստանում ու հատկապես Արցախում իշխան-իշխանիկ խաղալու ժամանակը չէ որևէ մեկի կողմից: Ցավոք սրտի, այդ գիտակցությունը չկա, որ մեր կողքին ոսոխներն են, որոնց նպատակը մեր ժողովրդի, պետականության ոչնացումն է:

Ենթաթիմային պայքար գնաց, որը ներշնչվեց Հայաստանից, և հիմա մենք ունենք այդ կատարված իրականությունը»:

Քաղաքական գործիչը հույս հայտնեց, որ Արցախում կատարվածն  իր շարունակականությունը չի ունենա, որովհետև, ըստ նրա,  վտանգը շարունակում է տարբեր շառավիղներով կանգնել հայ ժողովրդի ու Արցախի առջև:

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս