2023 թվականի մարտի 26-ին կայանալիք ընտրությունների նախընտրական քարոզչության ժամանակահատվածը սկսվում է մարտի 1-ից և ավարտվելու է մարտի 24-ին, ժամը 24:00-ն:
Նա պարզաբանել է, որ այդ բանակցություններն ուղղված են լինելու Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ դաշինքին միանալու գործընթացն ավարտին հասցնելու հարցի ուսումնասիրմանը։
«Եվ մեր ռացիոնալ խնդիրը պետք է լինի այն պրոցեսից խուսափելը, երբ հակառակորդի կողմից անընդհատ և անվերջ զիջումների շարք է պարտադրվում, և պաշտոնական Երևանի ազգային հանիբալիզմի ներտեսակային այս գիշատչության գաղափարախոսությունը, որը ենթադրում է՝ զոհել, խժռել քո մի մասը՝ մյուսին փրկելու համար: Սա բավական վտանգավոր և արյունոտ թեզ է: Դա չի տանելու փրկության, այլ տանելու է չդադարող կորուստների»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ նշել է Հովհաննիսյանը:
ՆԱՏՕ-ի երկրները նաև ընդգծում են, որ «նախկինի նման լի են վճռականությամբ՝ պահպանելու համակարգված միջազգային ճնշումը Ռուսաստանի վրա»:
Աշխարհի առաջնության չեմպիոն, Եվրոպայի բազմակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը պայքարի մեջ կմտնի փետրվարի 24-ին:
«Առանց Արցախի ինքնապաշտպանության համակարգի հզորացման՝ շատ բաներ ցանկությունից այն կողմ չեն կարող անցնել»,- ասաց Կիրո Մանոյանը:
ԱՄՆ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շեշտել է, որ Երկրորդ աշխարհամարտից ի վեր եվրոպական անվտանգության ամենամեծ սպառնալիքի պայմաններում ՆԱՏՕ-ն ավելի է ուժեղացել և միավորվել:
Միաժամանակ, 2023 թվականի հուլիսի 1-ից միկրոձեռնարկատիրության սուբյեկտները, որպես հարկային գործակալ, չեն ազատվում ֆիզիկական անձանց վճարվող եկամուտներից եկամտային հարկ հաշվարկելու պարտավորությունից։
Բացի ԱԽ անդամներից՝ նիստին մասնակցել են նաև Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը և ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
Snap ֆինանսավորումն արդեն հասանելի է Կոնվերս Մոբայլ հավելվածում: Այս պրոդուկտի ներդրմամբ Բանկն ընդլայնում է թվային հարթակներում ֆինանսավորման գործիքակազմը՝ զգալիորեն մեծացնելով ֆինանսական միջոցների հասանելիությունն իր հաճախորդների համար 24/7 ռեժիմով:
«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Կարեն Միրզոյանն Արցախի հիմնահարցի կարգավորման համատեքստում ներկայացրեց մի քանի վտանգավոր դրույթ, շեշտելով, որ այսօր դրանց դեմ պետք է պայքարել.
«Անցյալում միջազգային հարաբերությունների համակարգի փոփոխության ժամանակահատվածներում են տեղի ունեցել հայ ժողովրդի ողբերգական կորուստները»,- այսպես սկսեց իր ելույթը ՀՀ արտաքին գործերի նախկին փոխնախարար Շավարշ Քոչարյանն այսօր մեկնարկած «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի ընթացքում:
Ադրբեջանական շրջափակումն Արցախի տնտեսության ինչպես բոլոր ճյուղերի, այնպես էլ գյուղատնտեսության վրա իր բացասական հետքն է թողել:
Չստացվի այնպես, որ միջանցքի բացումից հետո պարզվի, որ իրականում միջանցք գոյություն չունի, իսկ Հայաստանից Արցախ ու հակառակ ուղղությամբ շարժերը վերահսկվում են նաև ադրբեջանցիների կողմից:
Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն փետրվարի 23-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ վարչապետի անձնական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանին։
Մամուլի կենտրոնի տեղեկատվությամբ՝ ՄԱԿ-ի ներկայացուցիչն «ընդգծել է նաև ժնևյան քննարկումների շրջանակներում աշխատանքը շարունակելու շահագրգռությունը և վստահեցրել, որ համանախագահները կգործադրեն բոլոր անհրաժեշտ ջանքերը բանակցային գործընթացը վերսկսելու համար»։
Ալիսոն Հալվերսոնը 31 տարեկան է: Հանդես է եկել ԱՄՆ հավաքականի կազմում:
Դրանք ենթադրում են ֆինանսական, առևտրային, ինչպես նաև անհատական սահմանափակումներ։ Այժմ պատժամիջոցները գործում են 1386 ֆիզիկական անձանց և 171 կազմակերպությունների նկատմամբ։
Գլխավոր դատախազին են ներկայացվել վարչական շրջաններում արձանագրված հանցավորության դեպքերը, դրանց բացահայտման ցուցանիշները և կանխարգելման ուղղությամբ ձեռնարկված աշխատանքները:
«Արցախի անկախ սուբյեկտայնության և նրա միջազգային ճանաչման խնդիրը բազմակողմանի և բազմաբնույթ է: Եվ այս հարցում շատ կարևոր է իրավական տեսանկյունից՝ ինչ ճանապարհ է անցել Արցախը, և որոնք են անցած ճանապարհի իրավական հիմքերը»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» գիտագործնական համաժողովի շրջանակներում ելույթում ասաց փիլիսոփայության գիտությունների թեկնածու, քաղաքագետների հայկական ասոցիացիայի խորհրդի նախագահ Միհրան Շահզադեյանը:
Փետրվարի 24-ի ցերեկը Սյունքիում և Արցախում սպասվում է ձյուն: Փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 24-ին քամին` հյուսիսարևմտյան, փետրվարի 25-28-ը, մարտի 1-ին` հարավարևմտյան` 2-4 մ/վ: Օդի ջերմաստիճանը փետրվարի 26-28-ն աստիճանաբար կբարձրանա 7-9 աստիճանով, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 12-15 աստիճանով: Երևան քաղաքում՝ Փետրվարի 24-ի ցերեկը, 25-28-ը, մարտի 1-ին սպասվում է առանց […]
«Մեծ ջանքեր ենք գործադրում մարդու իրավունքների խախտումների արձանագրման համար»,- «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ իր ելույթում ասաց իրավապաշտպան, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը:
Ինչպես նշվում է փաստաթղթում, «խոսքն ինքնաթիռների պահեստամասերի, ռադիոսարքավորումների, էլեկտրոնային բաղադրիչների մասին է, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի կողմից, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի արտադրության համար»։
Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:
«Արցախի ինքնորոշման անբեկանելիության հարցում մենք մեզ համոզելու բան չունենք, հատկապես մասնագետներն այս հարցում որևէ կասկած չունեն, որ միջազգային իրավունքն ամբողջապես հիմքերը տալիս է, թե պատմական, թե մյուս բոլոր հիմքերով»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց ԵՊՀ պետության և իրավունքի տեսության ու պատմության ամբիոնի դոցենտ Տարոն Սիմոնյանը:
Փետրվարի 24-ի ժամը 12:30-ի դրությամբ Գեղարքունիքի մարզում բաց եւ անցանելի են բոլոր ճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքն անցանելի է տրանսպորտային բոլոր միջոցների համար, բացառությամբ կցորդիչով աշխատող բեռնատարների։
«Նույնը ասել եմ միջազգային պայմանագրերի մասին: Այսօր խոսում ենք Խաղաղության պայմանագրի մասին: Պետք է իմանանք, թե իրավական առումով այն որքան է ապահովելու մեր անվտանգությունը»,- ասաց Ալվինա Գյուլումյանը:
Բաքուն շտապում է սՄիջազգայնագետ Արմեն Մանվելյանը ցավով արձանագրում է՝ աշխարհաքաղաքական զարգացումներն ընթանում են ոչ հօգուտ Հայաստանի: Իսկ պատճառը, ըստ նրա, գործող քաղաքական ռեժիմի հակահայկական դիրքորոշումն է:կսել Արցախից ռուս խաղաղապահ զորքերի դուրսբերման գործընթացը. Արմեն Մանվելյան
«Տարածքային ամբողջականության սկզբունքը որևէ կերպ չի առնչվում ազգային ինքնորոշման իրավունքին, բայց մեր հանրությունն ավելի շատ լսում է թեզեր, որ դրանք կապ ունեն, և մենք իբր ի սկզբանե ենք հրաժարվել Արցախից»,- այսօր «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի ընթացքում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:
Արցախի հիմնախնդիրը համահայկականության հարց է. Ներսիսյան