![](/banners/BeFunky-design.jpg)
Ձմեռային վերմակներ և էլեկտրական տաքացուցիչ սարքեր՝ անապահով ընտանիքներին
![](https://168.am/wp-content/uploads/2023/02/01-803.jpg)
Շիրակի մարզի շուրջ 350 անապահով ընտանիքների տրամադրվեց ձմեռային վերմակներ և էլեկտրական տաքացուցիչ սարքեր: Նախաձեռնությունն իրականացվեց «Ձմեռակացի բարեգործական ծրագրի» շրջանակներում՝ Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանության և ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցության շրջանակներում, ինչպես նաև էմիրաթական «Կարմիր մահիկ» բարեգործական կազմակերպության ֆինանսական աջակցությամբ:
Դեսպանատնից տեղեկացրին, որ մարդասիրական ծրագրի ընթացքում արդեն իսկ օգնության արկղեր են տրամադրվել Գեղարքունիքի և Արմավիրի մարզերի շուրջ 500 անապահով ընտանիքների։ Առաջիկա օրերին նախատեսվում է մարդասիրական ծրագիրն իրականացնել Արագածոտնի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում։ Ընդհանուր առմամբ ծրագրի շրջանակում մարդասիրական ծանրոցներ կտրամադրվեն ավելի քան 1350 անապահով ընտանիքների։ Նախագիծն ամենամյա է և իրականացվում է աշխարհի տարբեր երկրներում: