Բաժիններ՝

Արոնյանը կիսում է առաջին հորիզոնականը WR Chess Masters-ում

Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը WR Chess Masters-ում կիսում է առաջին հորիզոնականը Հնդկաստանի ներկայացուցչի հետ:

Գերմանական Դյուսելդորֆ քաղաքում ընթացող մրցաշարի 7-րդ տուրում Արոնյանը սպիտակ խաղաքարերով մրցեց ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչիի հետ և պարտություն կրեց:

Այժմ Արոնյանը և Հնդկաստանի ներկայացուցիչ Գուկեշ Դումարջին ունեն հավասար` 4,5-ական միավոր:

WR Chess Masters մրցաշարին մասնակցում է 10 գրոսմայստեր: Այն կեզրափակվի փետրվարի 25-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728