Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը պետական բյուջեից աշխատավարձ ստացող, ինչպես նաև ֆինանսական բավարար հնարավորություններ ունեցող հայրենակիցներին կոչ է անում կամավորությամբ իրենց աշխատավարձ-եկամտի մի մասը փոխանցել Արցախի կառավարության արտաբյուջետային հաշվին՝ շրջափակման ընթացքում ծանր վիճակում հայտնված հայրենակիցներին աջակից լինելու և սոցիալական արդարության ու հանրային համերաշխության ապահովման ուղղությամբ կարևոր քայլ կատարելու համար։
168.am-ը բաց աղբյուրների հիման վրա ուսումնասիրությունների շարք է ներկայացրել այն մասին, որ 2020 թվականի պատերազմին ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել, մասնավորապես, պատերազմի սկսվելու պահին զինվորները կարևոր ուղղություններում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։ Այսինքն, զորքը պաշտպանության անցած չի եղել: Ավելին, պատերազմի առաջին րոպեներին իր տեղում չի եղել այդ ժամանակ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանը:
«Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ հանրային, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը 168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ անդրադարձավ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի վերջին օրերի հայտարարություններին, որոնք հնչել էին Բաքվի բռնապետ Ալիևի հայտարարություններին զուգահեռ:
Ազատության հրապարակում այսօր «Միասին» շարժումը նորից իշխանության հեռացման պահանջով հանրահավաք էր հրավիրել:
Ապրիլի 19-ին, ժամը 15.00-ի սահմաններում, Արարատի մարզի Նշավան գյուղում «Մերսեդես-230» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 6-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
«Մտնում է պառլամենտ, ասում է՝ ձեր տանը Արագած սարի նկարը կա՞. թվում է, թե դա ի՞նչ թեմա է, որ այսօր բարձրացնում ես. իսկ գիտե՞ք՝ ինչ թեմա է,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթի մի քանի դրվագներին անդրադառնալով՝ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պարզաբանելով,- Թուրքիան պահանջում է գերբից հանել Արարատը, և ինքն ուզում է մեզ սովորեցնել Արագած սարին, և նոր Սահմանադրությամբ, վաղ թե ուշ, այս պահը գալու է»:
Էդուարդ Շարմազանովը տելեգրամի իր ալիքում գրել է․ «Պնդում եմ ու վերահաստատում,որ 2020-ի հոկտեմբերի 19 -ին երեկոյան 19:00-19։30-ի սահմաններում Նիկոլ Փաշինյանն ի պատասխան իմ այն հարցի, թե ի՞նչ պայմաններով է առաջարկվում պատերազմը կանգնեցնել ասել է՝ հինգ պլյուս երկու շրջանների վերադարձ ու «Լավրովի պլան»։
Բրիտանիայի փոխվարչապետը նշում է, որ իր դեմ բոլոր պնդումները հերքվել են՝ բացի երկուսից:
Հադրութում 44-օրյայի ժամանակ հասկացա՝ մեր գլխավոր թշնամին Երևանի կենտրոնում է. երգահան Արսեն Համբարյան
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էւում գրել է․ «Ինչու՞ Ալիևի նվաստացումերին չեք արձագանքում. վախու՞մ եք ձեզ ուտի, թե:
Ըստ Փաշինյանի՝ Քելբաջարում չխփված ՀԴՄ-ն է մեր պարտության պատճառը
Պալատի նախագահը մասնավորապես արձանագրել է, որ մեզ կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերն առերևույթ բացակայում են։
Մեկ հայրենիք, մեկ ժողովուրդ. մեր հաջողությունը գալիս է դրանից. միանալ է պետք. Թաթուլ Կրպեյանի եղբայր
168.am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը նշեց, որ հայկական կողմը մեծ ընկալունակություն է ցուցաբերում ԵՄ դիտորդների հանդեպ, ի տարբերություն ՀԱՊԿ-ի և Ռուսաստանի, որը պատերազմի մեջ է:
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Կ. Ա.-ի և Ա. Գ.-ի և միջնորդներից մեկի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու համար:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր` ապրիլի 21-ին, հերթական ապատեղեկատվությունն է տարածել այն մասին, թե իբր ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Հայաստանից Արցախ ռազմամթերք է տեղափոխվել։
«Պատրիոտ» միության ղեկավար Աշոտ Համբարձումյանն այսօր Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքում կոչով դիմեց իր մարտական ընկերներին. «Տղե՛րք, մենք հայրենիք ենք կորցնում. այս բարձր ամբիոնից, որտեղից մենք սկսել ենք մեր ազատագրական պայքարը, կոչով դիմում եմ ձեզ՝ դուրս եկեք այդ սոցիալական ցանցերից, մի կողմ դրեք անձնական ամբիցիաները»:
Պաղեստինաիսրայելական հակամարտությունը քննարկելիս ալ Սաֆադին մատնանշել է պաղեստինցիներին պաշտպանելու` Հորդանանի հաստատակամ դիրքորոշումը:
Եթե եկեղեցու հարաբերությունները լավ չեն Կառավարության հետ, ուրեմն լավ չեն նաև Աստծո հետ
«Դուք հիշում եք այն տրագիկոմեդիան, որ տեղի ունեցավ ԱԺ-ում վերջերս. տեսաք՝ ԱԺ ղեկավարը, որը դե յուրե համարվում է հայ ժողովրդի բարձրագույն պաշտոնյան, կրկնեց անհեթեթ արարքի արդարացումը, թե՝ եթե պետք լինի, հիմա էլ կթքեմ. կթքի իր ժողովրդի վրա»,- Ազատության հրապարակում «Միասին» շարժման հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց գրականագետ Սերժ Սրապիոնյանը։
Ազատության հրապարակում իշխանության հեռացման պահանջով հանրահավաքին բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ցավով արձանագրեց՝ իշխանությունները շարունակում են տարածքների հանձնումն ու պետությունը վերացնելու գործընթացը:
Հոկտեմբերի 19-ով Շուշին մնում էր հայկակա՞ն. ախր ձեզ այնպիսի հիասթափություն է սպասում. Փաշինյան
Մեզ ասել են՝ ԼՂ հարցը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակում. Փաշինյան
Արցախի նշաձողի իջեցման մասին ելույթս պետք է 2019 թվականին ունենայի. Փաշինյան
Էն ժամանակ ասեիք՝ հազիվ եկել ես, տո՛ւր հողերը, տո՛ւր հողերը. Փաշինյանը՝ նախորդ իշխանությանը
Մենք ապրում ենք անվտանգության ճգնաժամ. մարդիկ տագնապած են. Փաշինյան
Իշխանության հեռացո՛ւմ. հանրահավաք՝ Կառավարության հրաժարականի պահանջով. ՈՒՂԻՂ
Իսկ 89 կգ քաշային կարգում Եվրոպայի փոխչեմպիոն է դարձել Անդրանիկ Կարապետյանը:
Օրենսդիրները նաև նշել են, որ Կիևին զենքի մատակարարումների շարունակումը կարող է հանգեցնել հակամարտության սրման և է՛լ ավելի մեծ բռնության:
168.am-ի հետ զրույցում գեոդեզիստ, քարտեզագիր, ԷԼՄԱ քարտեզագրման նախագծի հեղինակ Շահեն Շահինյանը պատասխանելով հարցին՝ նշեց, որ դժվարացավ ասել, թե ինչ է տեղի ունեցողը, քանի որ դեմարկացիան և դելիմիտացիան ունեն որոշակի չափորոշիչներ, որոնք պետք է սկսվեն այդ տեղանքում սահմանապահների կամ զորքերի տեղակայումներով։