«Մեծ-մեծ խոսելու փոխարեն, Ալիևի նվաստացումներին պատասխանեք, արա». Էդուարդ Շարմազանով
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էւում գրել է․ «Ինչու՞ Ալիևի նվաստացումերին չեք արձագանքում. վախու՞մ եք ձեզ ուտի, թե՞…
Նիկոլ, ո՞վ ես դու..
Ի՞նչ ես խոսում Աժ-ում։
5 տարի է վարչապետ ես, ի՞նչ ես ասել ու ի՞նչ ունենք այսօր։
Ասել ես՝ փոխզիջում չկա, բայց այսօր զիջում ես ամեն ինչ։
Ասել ես՝ Արցախը ՝Հայաստան է և վերջ, բայց այսօր Ալիևից լավ ես հիմնավորում, որ Արցախն՝ Ադրբեջան է։
Ասել ես՝ հաղթելու ենք, բերել ես պարտություն։
Ասել ես՝ խաղաղության դարաշրջան, բերել ես միայն դագաղներ ու տարածքների կորուստ։
Մի 100 այսքան էլ կարող եմ թվարկել։
Ի՞նչ կապ ունեն նախկիններն, այ կապիտուլյանտ։
ԱԺ-ն քննարկում էր 2022-ի բյուջեի կատարողականը, 2022-ի, ոչ թե 2012-ի։
Միայն 2022-ին քո օրօք 250-ից ավել զոհեր ունենք։
Միայն 2022-ի օրոք Հայաստանի տարածքը փոքրացել է առնվազն 150 քառ.կմ։
Դու սրանից խոսիր, ի՞նչ ես լոլոներ կարդում։
Էն օլիգարխիդ էլ ասա՝ «խարոշին» դուք եք, մենք ի՞նչ «խարոշի»։
Դուք եք ԱԺ-ում բորենիների նման հարձակվում ընդդիմադիրների վրա։
Դուք եք համազգեստով ախրաննիկներին հրահանգում կին պատգամավորներին ԱԺ-ից հեռացնել։
Դուք եք վայելում կյանքի բարիքներն ու կայֆերը, երբ Արցախը 4 ամիս է բլոկադայի մեջ է։
Դուք էնքան «խարոշի» եք, որ հազարավոր տղերքի գերեզմանի պատճառ դարձաք, բայց դեռ «վիստուպատ» եք անում։
Որ մենք «խարոշի» լինեինք ձեր նման թուրքական օրակարգ սպասարկողները ԱԺ-ում տեղ չէին ունենա։
Մեծ-մեծ խոսելու փոխարեն, Ալիևի նվաստացումներին պատասխանեք, արա։
Չնայած ե՞րբ է վասալը ռիսկ ունեցել իր «գոսպոդինին» պատասխանի»։