Նրանք, ովքեր երբեք չեն պատվաստվել կարմրուկի դեմ, ի վերջո կհիվանդանան. այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է «Ինվիտրո-Սիբիր» ՍՊԸ-ի կլինիկական ախտորոշիչ լաբորատորիայի մասնագետ Անդրեյ Պոզդնյակովը:
Առաջիկայում մանրամասներ կներկայացնենք սալոնիկյան նրանց հանգստից:
Ապրիլի 20-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Կապանի Գարեգին Նժդեհի փողոցում «Տոյոտա Կորոլա» մակնիշի ավտոմեքենան բախվել է բետոնե պատնեշին. 21-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ապրիլի 21-ին Մեղրիի համայնքապետարանի և «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ի միջև առաջին անգամ ստորագրվեց համագործակցության հուշագիր։ Փաստաթուղթը ստորագրեցին «ԱՊՄԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Անդրեյ Սինյակովը և Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը։
«Որ պետք ըլնի՝ կթքեմ»․ սա Ազգային ժողովի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի խոսքն է, նա իրեն լավ է զգում՝ տասնյակ թիկնապահներով շրջապատված՝ ընդդիմադիր կին պատգամավորներին դահլիճից հեռացնելու հրահանգ տալով և նրանց դեմքին թքելու սպառնալիքով։ Եվ այս արարածը խորհրդարանական հանրապետության դեմքն է։
Ապրիլի 20-ին, ժամը 00.10-ին, մարմնական վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 40-ամյա երկու քաղաքացի: Պարզվել է, որ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ճանապարհի 58-րդ կմ-ին «Օպել» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և կողաշրջվել:
Երեք օր առաջ Հովհաննես Շահինյանը ֆեսբուքով հայտնեց, որ Ոստիկանության Երևան քաղաքի գլխավոր վարչության մի խումբ աշխատակիցներ այցելել են իր ծնողների բնակարան որպեսզի քննիչի որոշման համաձայն ձերբակալեն Շահինյանին: Այդ օրվանից, որպես փաստաբան, ստանձնել եմ պարոն Շահինյանի պատշպանությունը:
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության նորընծա չեմպիոն Գարիկ Կարապետյանը ոսկե մեդալը նվիրում է ամբողջ հայ ազգին:
Սուդանի բանակի հրամանատար Աբդել Ֆաթթահ Ալ Բուրհանը պատրաստ է իր վրա վերցնել ներկայումս երկրում տեղի ունեցող իրադարձությունների ամբողջ պատասխանատվությունը:
«2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգությունն է՛լ ավելի է թուլացել և Կառավարության ղեկավարի տարեկան հաշվետվությունը գոնե անվտանգության և արտաքին քաղաքական ոլորտների տեսանկյունից որևէ աղերս չունի այն իրականության հետ, որին ՀՀ քաղաքացիներն ամեն օր առնչվում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Խաչիկ Գալստյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 2022 թվականի Կառավարության տարեկան զեկույցին։
Ապրիլի 24-ին աշխատանքները կսկսվեն ժամը 07։00-ից և կավարտվեն ժամը 24:00-ին
Այն ժամանակ մեր՝ ուսանողներիս պայքարը սոցիալական բնույթ ուներ։
Աշխարհահռչակ ավտոարտադրող Toyota ընկերությունը ներկայացրել է իր ամենատարածված սեդանը՝ Corolla-ն, ոճային նոր փոփոխություններով. շնորհանդեսը մարտ ամսին էր՝ Վրաստանում, որտեղ գտնվում է Toyota-ի տարածաշրջանային կենտրոնը: Նոր ռադիատորի քողարկիչ, ոճային լուսարձակներ, սպորտային ու դասական տարբերակների համար յուրահատուկ անվահեծեր. արտաքինից մեքենան սպառողին է ներկայանում մի քանի թարմացումներով:
Առողջության համապարփակ ապահովագրության օրենքի նախագծի շուրջ բարեփոխումները քննարկվել են օրենսդրի գործընկերների հետ:
Միրզոյանը դեպքից անմիջապես հետո տեսանյութ է տարածել՝ պատմելով պատահածի մասին: Նրա խոսքով, գրասենյակից տուն գնալու ճանապարհին, իր վրա հարձակվել են դիմակավորված երեք հոգի, ծեծի ենթարկել ու հեռախոսով նկարել:
Պետդեպարտամենտի փոխխոսնակ Վեդանտ Պատելը, մեկնաբանելով ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնյաների վերջին օրերի այցերը Երևան ու Բաքու, ասել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է խորը ներգրավված մնալ խաղաղ գործընթացում։
Այս քաշում Հայաստանը ներկայացնում է Գարիկ Կարապետյանը:
«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքում ամիսներ առաջ միջադեպ է գրանցվել սրբավայրի տարածքում ծառայություն իրականացնող ռազմական ոստիկանության աշխատակիցների և ադրբեջանցի մի տղամարդու միջև:
Որոշում է կայացվել առաջնահերթ կերպով բաժանել անապահով ընտանիքներին, և գործընթացը սկսել շրջաններից:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
Բանակի հրամանատարությունն իր հերթին իր գործողությունները բացատրել է այն բանով, որ «Արագ աջակցության ուժերը» վերջին ժամանակներս մեկ անգամ չէ, որ գործել է առանց զինվորականների հետ գործողությունների համաձայնեցման։
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզպետարանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Իզերի դեպարտամենտի միջեւ համագործակցության հերթական հուշագիրը կստորագրվի ապրիլի 22-ին։
Համատեղ ձեռնարկված որոնողափրկարարական միջոցառումների արդյունքում պատանիները հայտնաբերվել և ԱԻՊԾ մեքենայով տեղափոխվել են Ստեփանակերտ : Նրանց կյանքին ու առողջությանը վտանգ չի սպառնում:
ՀՀ կառավարությունը 2022թ. տարեկան ամփոփիչ իր զեկույցում, որպես կատարված աշխատանքի հաշվետվություն, ներկայացրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև տարբեր ձևաչափերով տեղի ունեցած հանդիպումների վիճակագրությունը։ Վիճակագրությանը ծանոթանալիս, սակայն, միայն հարցեր են առաջանում, քանի որ փաստացի այդ հանդիպումների արդյունքում չի արձանագրվել որևէ դրական արդյունք Հայաստանի Հանրապետության և, առավել ևս, Արցախի համար։ Փոխարենը նկատվել են իրավիճակի սրացումներ, սահմանային հրադադարի խախտումներ, ՀՀ ինքնիշխան տարածքի կորուստներ, Արցախի բլոկադա։
Քննարկվել են Արցախյան վերջին պատերազմի հետևանքով տեղահանված խոցելի խմբերի ունեցած հիմնական խնդիրներն ու դրանց հնարավոր լուծումները:
Օդի ջերմաստիճանն ապրիլի 22-23-ին կբարձրանա 3-5 աստիճանով։
Գյումրիում ապրիլի 24-ից մայիսի 10-ը կանցկացվի «Գյումրու միջազգային թատերական փառատոնը», որին կմասնակցեն ավելի քան քսան թատրոններ ու թատերախմբեր՝ Երևանից, ՀՀ մարզերից, Վրաստանից և Ռուսաստանից: Ընդհանուր առմամբ փառատոնին կմասնակցի շուրջ 500 արտիստ ու թատերական ոլորտի ներկայացուցիչ:
Ապրիլի 22-ին ԱԺ-ում Կառավարության տարեկան հաշվետվության եզրափակիչ ելույթում Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ, իր բնորոշմամբ՝ մշտապես քննարկվող և օդում պտտվող մի թեմայի։
20-րդ դարի «գժեր» Հիտլերի ու Մուսոլինիի հետ Աստված շատ դաժան վարվեց։