«Դրան Մակունց էին ասում…». Խաչիկ Մանուկյան
Ազատության հրապարակում իշխանության հեռացման պահանջով հանրահավաքին բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը ցավով արձանագրեց՝ իշխանությունները շարունակում են տարածքների հանձնումն ու պետությունը վերացնելու գործընթացը:
«Պետությունները վերացնելու ամենահեշտ ձևն իշխանական համակարգը դիլետանտներով լցնելն է, ինչը հեշտությամբ արեցին,- իր ելույթում նշեց Խաչիկ Մանուկյանը՝ հիշեցնելով,- Դրանցից մեկը պատերազմից առաջ ասեց՝ սա առաջվա Թուրքիան չէ. մեզ վրա չի հարձակվի: Դրան Մակունց էին ասում, ու իր չկատարված մարգարեական փայլուն գուշակման համար տարան ավելի բարձր պաշտոնի. այսինքն՝ լավ ես քանդում երկիրը, տանենք՝ մի քիչ էլ դրսից քանդի, և այս քանդարարները շարունակում են խոշտանգել ազգն ու հայրենիքը»:
Մանրամասները՝ տեսանյութում