Սակագնային փոփոխություններից զատ, սահմանվել են նաև մի շարք արտոնություններ:
Քննարկվել է նաև Հայաստանում Լոզանի հյուրանոցների կառավարման դպրոցի (EHL Hospitality Business School) մասնաճյուղի բացման հնարավորությունը։
Ներկաները դժվարությամբ են փախել, քանի որ հրդեհը բռնկվել է գլխավոր ելքի մոտ:
Խորհրդակցության ընթացքում անդրադարձ է կատարվել նաև մարզում առկա խնդիրներին և դրանց լուծման հնարավորություններին:
Պաշտպանն իր խոսքում անդրադարձել է սույն թվականի ապրիլի 14-ին Սյունիքի մարզի Տեղ համայնք իրականացրած այցին։
Հսկող դատախազը 2023 թվականի ապրիլի 20-ին մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:
Մասնակի կարգելվի երթևեկությունը Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում և Կիևյան փողոցում։
Հայոց ցեղասպանության տարելիցի օրն՝ ապրիլի 24-ին, ժամը 08:30-22:00-ն կկազմակերպվի այցելուների անվճար տեղափոխում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ այաթոլլահ Սեյեդ Ալի Խամենեիին և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիին՝ իսլամական Ֆեթր տոնի առթիվ:
Բոլոր դպրոցների պատերը պետք է լինեն անթերի «մաքուր»՝ «աշակերտների մտածելակերպի ու ենթագիտակցության վրա արհեստական ներգործությունից խուսափելու նպատակով»։
Կալանքի տակ գտնվող ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի գործը քննելու է նախկին դատախազ դատավորը:
Փակ է Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոցի խաչմերուկից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով պաշտոնանկությունից հետո շարունակում է մնալ Արցախում, ձեռքերը ծալած չի նստել։
Գործող օրենսդրությամբ տեխնիկական զննության պարտադիր պահանջ է սահմանված Հայաստանում շահագործվող տրանսպորտային միջոցների համար, այդ թվում՝ այլ պետություններում հաշվառված և ՀՀ-ում շահագործվող տրանսպորտային միջոցների։
Նիկոլ Փաշինյանը կուսակցական ակտիվի հետ «Քաղպայմանագրի» գրասենյակում նախօրեին հավաք է անցկացրել։
«Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագիրն իրականացվում է Հայաստանի համար Եվրոպայի խորհրդի 2023-2026 թվականների գործողությունների ծրագրի շրջանակներում:
Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր, որի համաձայն, ստեղծվել է Արցախի Հանրապետության նախագահին կից հակաճգնաժամային խորհուրդ:
ՀՖՖ ղեկավարության գործունեությունը շարունակելու է մնալ մեր ուշադրության կենտրոնում, մասնավորապես ՝ ղեկավար կազմի որոշ ներկայացուցիչների ընտանիքի անդամների կողմից ձեռք բերված թանկարժեք մեքենայի, սեփական տուն գնելու մասին կանդրադառնանք շուտով:
Մենք մի քանի օր է՝ փորձում ենք կառավարությունից ստանալ այս հարցի պատասխանը, չի հաջողվում։
ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը հայտարարություն է տարածել ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նկատմամբ ադրբեջանական հերթական սադրանքի վերաբերյալ:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տվել է մեծ թվով պետական պաշտոնյաների անուններ՝ ՀՀ վարչապետ, փոխվարչապետներ, ՀՀ նախագահ, ԱԺ նախագահ, պատգամավորներ եւ այսպես շարունակ:
Այն, ինչ նախօրեին կատարվեց Ազգային ժողովում, ավելին էր, քան պարզապես խայտառակությունը։
Բոլորը սպասում են Նիկոլ Փաշինյանի հրահանգին՝ ստորագրել, թե մերժել Աղազարյանին։
JCRC-ն մի կառույց է, որը միավորում է 45 անդամ կազմակերպություններին
Եթե Պողոս առաքյալի փաշինյանական մեկնաբանությանը հետևենք, ապա կստացվի, որ Եգիպտոսից փախչող իսրայելացիները պետք է հնազանդվեին փարավոնին և առնվազն կոտորվեին։
Նիկոլն ունի հիմա ոչ ավելին, քան 300.000-350.000 կողմնակից։
Հովհաննիսյանի խոսքով` երկրպագուների աջակցությունը մարզահամալիրում շատ օգնել է նրանց:
Իսկ 20:00-ին մեդալների համար կմրցեն Հռիփսիմե Խուրշուդյանը և Մարգարիտա Առաքելյանը:
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 96 կգ քաշային ծանրորդները:
Հանրապետական կուսակցությունից ընտրություններին մասնակցելու համար իր թեկնածությունն է ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը: