Թուրքական «Aksoy» հետազոտական ընկերությունը հրապարակել է «2023-ի Թուրքիայի մշտադիտարկման 15-րդ շաբաթվա հետազոտության» արդյունքները:
Խափանման միջոցը՝ ստորագրություն։
Փետրվարի 14-ին էլեկտրակայանը ժամանակավորապես փակել են պլանային սպասարկման և օգտագործվող վառելիքի մի մասի փոխարինման նպատակով։
Ապրիլի 18-ին, ժամը 21.00-ին, ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ ժամը 11.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով մուտքի դուռը բացելով, Մանթաշյան փողոցի իր բնակարանից գողություն են արել: Նշված հասցե ոստիկանության Շենգավիթի բաժնից օպերատիվ խումբ է մեկնել: Պարզվել է, որ բնակարանից գողացել էին ոսկյա զարդեր՝ պատճառելով 800 000 դրամի վնաս: Ոստիկանության Շենգավիթի […]
Մրցանակը կհանձնվի մայիսի 4-ին Բավարիայի Գմունդ ամ Թեգերնզե կոմունայում։
Այսօրվա դրությամբ Ռուսաստանում կա «Արկտուրուս»-ի չորս հաստատված դեպք։
Քրիստոսի մասին մարգարեություններ խորագրով առաջին հոդվածում ծանոթացանք Հին Կտակարանում հիշատակված որոշ մարգարեությունների՝ Բանն Աստծու մարմնացումը, կույսից ծնվելը, Բեթղեհեմ ծննդավայրի մարգարեությունը, մոգերի երկրպագության և ընծաներ մատուցելը, Եգիպտոս փախչելը, Բեթղեհեմի մանուկների սպանությունը, մկրտությունը, առակներով խոսելը, Բարի հովիվ կոչվելը, Տեր կոչվելը, Քրիստոսի նախանձախնդրության մարգարեությունը:
Հոդվածում մեջբերվում է Բրյունետի եվարտեսիլյան երգի մի քանի տող և ասվում. «Նա որոշեց լինել լավը, անել լավն ու լինել ավելի լավը, և դուք լսեցիք նրան:
Սերիալներ դիտելը մարդկանց համար ժամանցի սիրված ձևերից մեկն է։ Սակայն բազմասերիանոց կինոյի հանդեպ չափից ավելի սերը կարող է վտանգ ներկայացնել հոգեկանի համար՝ սերիալամոլության զարգացումը։
Մինչ ապրիլի 18-ին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը շարունակում էր, այսպես ասած, զրոյացնել Արցախի ինքնորոշման իրավունքը, նախկին իշխանությունների օրոք բանակցված Մադրիդյան փաստաթուղթը ներկայացնելով Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու տրամաբանության շրջանակում և կրկին փորձելով ապացուցել, որ նախկին իշխանություններն են այդ փաստաթղթով ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում՝ պարզապես չեն բարձրաձայնել այդ մասին, Իլհամ Ալիևը նոր վերջնագիր ներկայացրեց Փաշինյանին:
Նա տվել է խոստովանական ցուցմունք և ներկայացրել գողոնը
Ժամը 23:00-ի դրությամբ իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:
Ես պատկերացնում եմ ի՞նչ կլիներ, եթե մեր իշխանության տարիներին ԱԺ ամբիոնից անվտանգության աշխատակիցները, թեկուզ մատով դիպչեին որևէ պատգամավորի: Էլ չեմ ասում խանգարեին պատգամավորների քաղաքական ակցիան, որը լայնորեն ընդունված և կիրառվող երևույթ է ժողովրդավարական աշխարհում:
Փետրվարի 6-ին Թուրքիայում (էպիկենտրոնը Քահրամանմարաշ քաղաք) տեղի ունեցած ավերիչ երկրաշարժների հետևանքները վերացնելու ուղղությամբ տարվող աշխատանքներում ակտիվ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանը։
Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարո՞ղ է մենք անվտանգության աշխատակիցների տեղը չգիտեինք. տղա եղեք, արա։
Բացատրական աշխատանքի շնորհիվ ապրիլի 19-ին հրազդանցի 23-ամյա երիտասարդը ներկայացել է ոստիկանության Մաշտոցի բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ազգային ժողովի ամբիոնն ազգային և հոգևոր ակունքներից կտրված հակաեկեղեցական տարրերի և սրանց ազդեցության կրողների կողմից դարձել է Եկեղեցին թիրախավորելու հարթակ։ Այսօր ցավով նկատեցի, որ ՔՊ֊ական մի երիտասարդ ու ազգային կյանքում որևէ վաստակ չունեցող մի երեսփոխան` Մարիա Կարապետյան անունով, Ազգային ժողովի ամբիոնից […]
«Մի կողմից՝ եղել է Ադրբեջանի և Թուրքիայի ճնշում. Հիմա Թուրքիան և Ադրբեջանը Կարսում միասնական զորավարժություններ են անում, որտեղ հիմնականում լինելու է հենց Հայաստանի վրա հարձակման փորձարկումը: Մադրիդյան սկզբունքների պահով որ սուտ է ասել, չարժե դրան անդրադառնալ: Կարող ենք հիշել, որ երբ Սերժ Սարգսյանին Լուկաշենկոն առաջարկել է փողով շրջաններ հանձնել, Սերժ Սարգսյանը չի համաձայնել և ասել է՝ եթե փողի մեջ է հարցը, ինքն ավելի շատ փող կտա:
Ճիշտ կլինի, որ վարչապետի գրասենյակը հերքի կամ հաստատի սույն ենթադրությունը:
«Գործ ունենք անվերահսկելի, անպատժելի ու մոնոպոլ շուկայի հետ: Մի քանի տեղ 120 դրամ է, մյուս տեղերում՝ 130-150, անգամ այսօր հանդիպել է 170 դրամ: Երևի տեսան՝ սեղմված գազը հանում, հեղուկ են դնում, պահանջարկը մեծացել է, թանկացնում են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց վարորդներից մեկը:
Ապրիլի 20-ին տեղի է ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության պետի թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ։ Հաղթող է ճանաչվել Արթուր Խուդինյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ-ից։
Ռուսական խաղաղապահ զորախմբի ներկայացուցիչները երեք երթուղիներով պարեկություն են իրականացրել Մարտակերտի, Մարտունու շրջաններում և Լաչինի միջանցքում։
Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում պայքարի մեջ մտան 76 կգ քաշային կանայք:
Մինչ Իլհամ Ալիևը պահանջում է Արցախի հայերից ընդունել Ադրբեջանի քաղաքացիություն կամ լքել հայրենի Արցախը, Ադրբեջանի քաղաքացիներն իրենք են հրաժարվում այս ահաբեկչական պետության քաղաքացիությունից։
Լրացված և վիրտուալ իրականության տեխնոլոգիաների (AR/VR) լուծումներ առաջարկող հայաստանյան ARLOOPA ընկերության համանուն հավելվածի օրգանիկ ներբեռնումների թիվը Google Play-ում հասել է 6 միլիոնի։
ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների` Կատար կատարած այցերի տեսանելի և առեղծվածային կողմերը. Էդգար Ղազարյան
Արցախի Հանրապետության բնակիչների շրջանում այս ընթացքում լայն տարածում է գտել այն կարծիքը, որ իրենք լքված են միջազգային հանրության կողմից, մինչդեռ Ադրբեջանը շարունակում է խախտել սեփական միջազգային պարտավորությունները՝ առանց իր համար որևէ հետևանքների:
Վաճառքի գործարքների կրճատումը խոսում է շուկայի պասիվացման մասին։ Դա սկսվեց այն բանից հետո, երբ բարձրացան անշարժ գույքի վարձակալության գները։ Վերջին շրջանում դրանք ոչ պակաս կտրուկ նվազել են, բայց կրկին ակտիվություն չկա։ Շուկան անորոշության ու սպասումների մեջ է։ Առաջարկը կրճատվել է՝ հանգեցնելով գների չհիմնավորված բարձրացման։
Էջմիածնի Կոմիտասի հրապարակում, քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող կինոթատրոնի շենքը ցանկանում են դարձնել բազմաֆունկցիոնալ համալիր՝ ժամանցի հասարակական տարածքներով ու 10 հարկանի ապակեպատ բնակելիով: Նախագիծը ներկայացվել է հանրային քննարկման: Համալիրը կառուցվելու է հինգ հարկանի բնակելի շենքերի դիմաց՝ 25 մ հեռավորությամբ:
Այս մասին Մակրոնը հայտարարել է Էրո դեպարտամենտ այցի ժամանակ: