Արագածի թեման Փաշինյանը գիտե՞ք ինչի բացեց. թուրքերը պահանջում են Արարատ սարը մոռանալ. Հրանտ Բագրատյան

«Մտնում է պառլամենտ, ասում է՝ ձեր տանը Արագած սարի նկարը կա՞. թվում է, թե դա ի՞նչ թեմա է, որ այսօր բարձրացնում ես. իսկ գիտե՞ք՝ ինչ թեմա է,- Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի ԱԺ ելույթի մի քանի դրվագներին անդրադառնալով՝ նշեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ պարզաբանելով,- Թուրքիան պահանջում է գերբից հանել Արարատը, և ինքն ուզում է մեզ սովորեցնել Արագած սարին, և նոր Սահմանադրությամբ, վաղ թե ուշ, այս պահը գալու է»:

Հրանտ Բագրատյանը նաև հայտարարեց՝ թուրքերն ու ադրբեջանցիները պահանջում են գրքերից հանել Մեծ Հայք բառը, չհիշատակել Տիգրան Մեծին:

«Խնդիր է դրված՝ տոտալ ոչնչացնելու մեր ազգը, մշակույթը. գործը կհասնի Մեսրոպ Մաշտոցին, այբուբենին, չկասկածե՛ք»,- հավելեց նա:

Եվ որպեսզի հանրությունը պատկերացնի, թե ինչ ինտենսիվությամբ է աշխատում թուրք-ադրբեջանական տանդեմի հակահայ քարոզչությունը, Հրանտ Բագրատյանն իրեն ունկնդրողների համար միացրեց Ուզբեկստանի ազգային հեռուստատեսության մի ռեպորտաժ, ըստ որի՝ հայերը, ի դեմս դաշնակների, իբրև թե բոլշևիկյան բանակի կազմում (որում դաշնակներ լինել չէին կարող) ոչնչացրել են 35 հազար ուզբեկի:

Կարդացեք նաև

«Նրանք ընկել են մեր հետևից, և Փաշինյանը նրանց օգնում է: Այս ամենը պետք  է  պատասխան ունենա. մենք այս հայերի պատասխանատուն ենք»,- ասաց նախկին վարչապետը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս