Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերին:
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանը գնահատելով Ադրբեջանի այս սադրիչ գործողությունների հետևանքները, ասաց՝ ստեղծված իրավճակում Արցախն այսօր մոտ է նրան, որ հետդարձի ճանապարհ չի մնում, պահը բաց է թողնվել։
Արցախի ԱԳՆ-ն այսօր հրամայական է համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ գործիքակազմի կիրառումն Արցախի ժողովրդի որպես այդպիսին ոչնչացումը կանխելու և նրա հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։
Տարածաշրջանում անվտանգության և կայունության ապահովման համատեքստում կարևորվել է Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելության արդյունավետ գործունեությունը:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ապրիլի 24-ին ուղերձ է հղել Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ:
ՌԴ ԱԳՆ-ն լուրջ մտահոգությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի պատասխանատվության գոտում, հայ-ադրբեջանական շփման գծում իրավիճակի, ինչպես նաև պաշտոնական Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերաբերյալ։ Այս մասին քիչ առաջ հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն:
Մենք կորցրեցինք ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքեր, այլև հայրենիք, մշակույթ, պատմություն ու արժանապատվություն:
«Ֆեյսբուք»-ի իր էջում շախմատիստ Լևոն Արոնյանը հիշեցրել է Հայոց ցեղասպանության մասին ու ներկայացրել իր համար օրվա խորհուրդը:
Որոշակի փուլային կետերում կարելի է մեղադրել ռուս խաղապահներին, որոնք իրավիճակը վերահսկելու պատասխանատվություն են վերցրել, բայց պետք է հիշել, թե ռուս խաղաղապահների՝ այդտեղ գտնվելու համաձայնագիրն ով է ստորագրել. Նիկոլ Փաշինյանը:
2022 թ. դեկտեմբերին Մոսկվայում տեղի են ունեցել Թուրքիայի և Սիրիայի պաշտպանության նախարարների` 11 տարվա ընթացքում առաջին բանակցությունները։
Կիպրոսի Հանրապետության կոմունիստական «Աշխատավորների առաջադիմական կուսակցությունը»՝ (AKEL) Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։
Հունաստանի Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի կապակցությամբ «Թվիթեր»-ի իր էջում գրառում է կատարել:
Թուրքական պետությունը, որը կարգավորման գործընթացում կարողանում է այսպիսի տարանջատում կատարել, ավելի հեշտ առաջ կշարժվի: Սա շատ լավ գիտի նաև Թուրքիայի դիվանագիտությունը: Սակայն նա տեսնում և գիտակցում է այնքան, որքան վերջինս է կամենում: Վերջիվերջո, եթե այս գործընթացը անհաջողության մատնվի, դա կլինի Թուրքայի պատճառով:
«Մենք պետք է հասկանանք՝ Թուրքիան և Ադրբեջանն արդյո՞ք ուզում են կամ կարող են խաղաղ ապրել մեզ հետ: Բազմիցս ականատես ենք եղել, երբ ադրբեջանցիները սպանում են հայերին միայն նրա համար, որ նրանք հայ են, ուստի չեմ կարծում, որ կարող ենք ունենալ որևէ հարաբերություն, քանի դեռ Հայաստանն ուժեղ չէ և չունի ազգային մտածելակերպ ունեցող իշխանություն»,- ասաց նա:
Գիտակցումն ու գենետիկ ցավը մնում է մեր հավաքական հիշողության «առաջնագծում»:
Լոնդոնի բարձր դատարանը հասարակական, քաղաքական գործիչ Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու որոշում է կայացրել, քանի որ նա հրաժարվել է վճարել ամուսնալուծության գործով փաստաբաններին, ինչպես նաև չի ներկայացել դատարան:
Կոլորադոն վաղուց է ոգեկոչում Հայոց ցեղասպանության հիշատակը.
«Այդ մարդկանց հետ կա նաև 3 տարեկան երեխա, մայրը մնացել է գյուղում, ինքը քրոջ հետ Գորիս է գնացել, որ վերադառնա, բայց մնացել են Տեղ գյուղի մոտ։ Այդ երեք տարեկան երեխան առանց մոր ինչպե՞ս մնա»։
Արցախահայությունը կանգնած է էթնիկ զտման վտանգի առաջ. Անահիտ Մանասյան
Վերջին հայտնի պլեբիստցիտներից մեկը իրականացվել է Չիլիում 2022թ.-ին, երբ բնակչությունը պետք է քվեարկեր նոր Սահմանադրության դեմ կամ կողմ: Քաղաքացիներն իրենց կամքը արտահայտել են ոչ թե բանավոր, ինչպես նշում է Փաշինյանը, այլ ընտրատեղամասերում՝ քվեաթերթիկների միջոցով:
Հավերժ հիշատակ և խոնարհում, օսմանյան Թուրքիայի կողմից 1915-23թթ. ծրագրված և իրականացված Հայոց Ցեղասպանության անմեղ զոհերին: Նրանց սրբադասված հոգիները դեռևս արդարություն են փնտրում ամբողջ աշխարհում:
Այսօր, ինչպես վերջին տարիներին, Ամենայն Հայոց կաթողիկոսը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին Ծիծեռնակաբերդի բարձունքում պատարագ մատուցեց առանց քաղաքական իշխանության ներկայության: Վեհափառին ուղեկցում էր հոգևոր դասը:
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազն արձանագրում է Ադրբեջանի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության խախտումը։
Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին հարգանքի տուրք մատուցելուց հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է սահմանային իրավիճակին:
Այսօր՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդում լրագրողները գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանից փորձեցին ստանալ որոշակի հարցերի պատասխաններ՝ օրինակ, թե ովքե՞ր են հաշտություն կնքողները, ի՞նչ եղավ առաջին վարույթի ճակատագիրը՝ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպայի առնչությամբ հարուցված, և այլն:
Արայիկ Հարությունյանը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։
«Նման գործողություններն ապակառուցողական են խաղաղության գործընթացի տեսանկյունից»,- այս մասին այսօր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի կողմից Հակարի գետի վրա կառուցված կամրջի վրա սահմանային անցակետի տեղադրմանը, Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներին:
Արցախն ավելի քան 4 ամիս իր գործակալների միջոցով անմարդկային շրջափակման մեջ պահելուց հետո Ադրբեջանն ապրիլի 23-ին ապօրինաբար հսկիչ անցակետ է տեղադրել Լաչինի միջանցքում՝ Հակարի գետի կամրջի վրա։
«Ռոսիա սեգոդնյա» միջազգային տեղեկատվական գործակալության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանն իր թելեգրամյան ալիքում գրել է.«Հայ ժողովրդի դավաճանն անուն ու ազգանուն ունի. սկսվում է «ն»-ով և ավարտվում «ն»-ով»: