Սրբուհի Գալյանը խուսափեց ՔՊ-ական իշխանությունների ներկայացուցիչների գույքերի ու ունեցվածքի վերաբերյալ հարցից

Այսօր՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի օրը, Ծիծեռնակաբերդում լրագրողները գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ոլորտը համակարգող տեղակալ Սրբուհի Գալյանից փորձեցին ստանալ որոշակի հարցերի պատասխաններ՝ օրինակ, թե ովքե՞ր են հաշտություն կնքողները, ի՞նչ եղավ առաջին վարույթի ճակատագիրը՝ Ազգային անվտանգության ծառայության բարձրաստիճան սպայի առնչությամբ հարուցված, և այլն:

Սրբուհի Գալյանը կցկտուր պատասխաններ էր տալիս. զգացվում էր, որ հակված չէ հարցազրույցի: Սակայն միակ հարցը, որին գլխավոր դատախազի տեղակալը կտրականապես հրաժարվեց պատասխանել, գործող իշխանությունների ներկայացուցիչների գույքերի ու ունեցվածքի վերաբերյալ հարցն էր:

Վերջինս անգամ հարցը մինչև վերջ չլսեց:

«Ամենայն հարգանքով ձեր բոլորի նկատմամբ, ուղղակի ներողություն եմ խնդրում ու շտապեմ գնալ տուն»,- ասաց Սրբուհի Գալյանն ու շարունակեց ցաքուցրիվ պատասխաններ տալ մյուս հարցերի առնչությամբ:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս