Կիպրոսի կոմունիստական կուսակցությունը կոչ է անում Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Կիպրոսի Հանրապետության կոմունիստական «Աշխատավորների առաջադիմական կուսակցությունը»՝ (AKEL) Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հանդես է եկել գրավոր հայտարարությամբ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կուսակցությունը կոչ արել ժամանակակից աշխարհի բոլոր երկրներին և հատկապես Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Հարավգի» թերթի հրապարակված վերոհիշյալ հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Ցեղասպանությունը սև բիծ է պատմության էջերում»։ «AKEL»-ը իր զորակցությունն է հայտնել ողջ աշխարհի, ինչպես նաև Կիպրոսում բնակվող հայերին։

Նշենք, որ Կիպրոսը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը 1982-ին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930