Մեր պատմության այս վճռորոշ շրջանում համազգային համախմբումը հրամայական է, այլընտրանք չունենք. Արամ Ա կաթողիկոս

Ճակատագրական է մեր ազգի պատմության ներկայիս հանգրվանը, անորոշ է Արցախի ու Հայաստանի առջև բացված հորիզոնը։ Այլ կերպ հնարավոր չէ բնութագրել հայ ազգի ներկայիս վիճակը: Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած Հայոց Ցեղասպանության զոհերի ոգեկոչման ժամանակ իր խոսքում նշել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. կաթողիկոսը:

Արամ Առաջինը նկատել է, որ Ապրիլ 24-ը հայի պահանջատիրական պայքարի, վերարժևորման օր է: Նա բոլոր հայերին կոչ արեց համախմբվել՝ նկատելով, որ Հայաստանին, Արցախին, ամբողջ հայությանը սպառնացող վտանգներին միայն համազգային համախմբմամբ կարելի է դիմադրել:

«Մեր պատմության այս վճռորոշ շրջանում համազգային համախմբումը հրամայական է, այլընտրանք չունենք: Պետք է ճիշտ կողմնորոշվենք: Բոլորս պատմության առջև նույն պատասխանատվությունն ունենք՝ անվերապահորեն լինել Արցախի և Հայաստանի կողքին: Դա է պահանջում ազգային ինքնագիտակցությունը, իրական հայրենասիրությունը»,- պատգամել է Արամ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930